ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն ընտրել է Situationist վրացական բրենդի հանդերձանք, գրում է Sputnik Գրուզիան:
Քիմ Քարդաշյանի ու նրա քրոջ ռեփեր ամուսինները տեսահոլովակ են նկարահանել
39-ամյա Քիմը Լոս Անջելեսի փողոցներում հայտնվել է սև կաշվե կոմբինեզոնով և երկարաճիտ կոշիկներով։ Նա նաև պաշտպանիչ դիմակ է դրել։ Քիմի փոքրիկ, ոճային պայուսակը Hermes ապրանքանիշի էր։
Աստղի լուսանկարները ողողել են համացանցը։ Եթե օգտատերերից ոմանց նրա տեսքը սեքսուալ ու գրավիչ է թվացել, ապա ոմանք քննադատել են Քարդաշյանին և անճաշակ համարել նրա ընտրությունը։
Համացանցի օգտատերերին առաջին հերթին զարմացրել է, թե ինչպես է Քիմը կարողանում ամառվա այս շոգին հագնել կաշվե զգեստ և երկարաճիտ կոշիկներ։
Քիմ Քարդաշյանն առաջին անգամ չէ, որ օգտվում է վրացական ապրանքանիշի կամ վրացի դիզայներների հավաքածուներից։ Նա շատ է հավանում Դեմնա Գվասալիայի աշխատանքները, վերջինս 2015 թվականից Balenciaga նորաձևության տան կրեատիվ տնօրենն է։