Կես միլիոն մարդ սոված է մնալու․ Ծառուկյանը ճգնաժամից խուսափելու լուծումներ է առաջարկում

© Sputnik / Aram NersesyanГагик Царукян и Арман Абовян перед зданием суда (21 июня 2020). Еревaн
Гагик Царукян и Арман Абовян перед зданием суда (21 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ծավալուն հայտարարությունը Facebook-ի իր էջում հրապարակել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի - Sputnik. ԲՀԿ առաջնորդ, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանը նոր հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է մի շարք հարցերի: ԲՀԿ առաջնորդը նշել է, որ պլանավորել էր մեծ ասուլիս, որպեսզի կարողանար ուղիղ պատասխանել բոլոր հարցերին, չէ՞ որ շատ հարցեր են կուտակվել, որոնք ենթադրում են անկեղծ պատասխաններ։ Սակայն կորոնավիրուսը փոխեց բոլոր պլանները. հունիսի 30-ին Ծառուկյանը Facebook-ի իր էջում հայտնեց կորոնավիրուսով վարակվելու մասին: Ու, քանի որ Ծառուկյանն այժմ գտնվում է բժիշկների հսկողության ներքո և մեծ լսարանի հետ շփման հնարավորություն չունի, որոշել է իր ասելիքի գոնե մի մասը գրավոր ներկայացնել։ ԲՀԿ առաջնորդի հայտարարությունը Facebook-ի իր էջում հրապարակել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: 

Лидер фракции Процветающая Армения Гагик Царукян (18 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Սահմանադրության առջև բոլորս հավասար ենք. Գագիկ Ծառուկյանի ուղերձը

Ինչո՞վ էր պայմանավորված Ծառուկյանի ելույթը

Ծառուկյանը ևս մեկ անգամ վերահաստատել է նախկինում կրկնած միտքը՝ իր ելույթով ԲՀԿ առաջնորդն ուզում էր իշխանությանը ներկայացնել կուտակված խնդիրների իրական ծավալը։ Գործազրկության աճող տեմպերը, տասնյակ հազարավոր քաղաքացիների համար արտագնա աշխատանքի հնարավորության բացակայությունը, սննկացող բիզնեսները պետք է փրկել, այլապես վաղը ուշ կլինի. ահա սա էր ԲՀԿ առաջնորդի ելույթի հիմնական բովանդակությունը:

«Իշխանությունը չի պատկերացնում, որ առաջիկայում ունենալու ենք 200-300 հազար նոր գործազուրկ, որ փակվում են տասնյակ հազարավոր բիզնեսներ, որ սնանկանում են բիզնեսի ամբողջական ուղղություններ։ Շատ ռեալ է բյուջեի մուտքերի թերակատարումը, որը ինչ-որ պահի կարող է անդրադառնալ բյուջետային համակարգի աշխատողների աշխատավարձերի և թոշակներ վրա, պետության այլ պարտավորությունների վրա։ Իմ ելույթը ամբողջապես այս խնդիրների բարձրաձայնումն էր, ահազանգը, որ հիմա պետք է լուրջ աշխատել, որ ժամանակ չի կարելի կորցնել, որ վաղը ուշ կլինի։ Արդյո՞ք ես գիտակցում էի, որ իմ ելույթից հետո իշխանության ռեակցիան կլինի քրեական գործեր հարուցելը, ինձ և իմ թիմակիցներին կալանավորելու փորձերը։ Ես դա համարում էի իշխանության հնարավոր ռեակցիաներից մեկը, բայց կարծում էի նաև, որ հնարավոր է՝ իմ ահազանգը տեղ հասնի ու իշխանությունը տա այլ՝ լուծումներ գտնելու, խորհրդակցելու, քննարկելու ռեակցիա»,- գրել է ԲՀԿ առաջնորդը:

Իշխանությունը վախենո՞ւմ է Ծառուկյանից

Ծառուկյանի խոսքով՝ շատերին է հետաքրքրում այս հարցը, սակայն ոչ թե իրենից, այլ աշխատանքը կորցրած հարյուր հազարավոր մարդկանցից պետք է վախենալ:

«Պետք է վախենալ երեխայի ուտելիքի, շորի և դեղի փող չունեցող ծնողից։ Պետք է վախենալ բանկերում տոկոսների պատճառով տուն-տեղ կորցնող հարյուր հազարավոր մադկանցից։ Պետք է վախենալ հույսը կորցրած, ապրուստի միջոց չունեցողներից, տասնյակ հազարներով սնանկացած փոքր և միջին ձեռներեցներից։ Սա իսկապես վախենալու է»,- նշել է նա։

ԲՀՀ ղեկավարը հավաստիացրել է, որ իր քաղաքական գործունեության ընթացքում շատ հաճախ եղել է խորը սոցիալական լարվածության մեջ գտնվող լայն զանգվածների և իշխանության միջև բալանսավորող, մեղմացնող կամուրջ, իսկ այսօր իր նպատակը իրավիճակը ժողովրդին շիտակ ներկայացնելն է։

Гагик Царукян прибыл на судебное заседание (21 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Գագիկ Ծառուկյանը կաթիլային է ստանում

Նրա համոզմամբ՝ ցանկացած խելոք իշխանություն, որ կանգնած է սոցիալական ճգնաժամի շեմին, ո՛չ թե ժողովրդի համար շոու կկազմակերպեր՝ Ծառուկյանին կալանքի սանկցիա տալու էս ամբողջ ներկայացումները բեմադրելով, այլ էդ նու՛յն ժողովրդի համար կփորձեր վաղվա օրն ապահովել՝ նու՛յն Ծառուկյանի կարողություններն ու կապերն օգտագործելով հանուն մեր պետության զարգացման։ 

Ամեն ինչ այդքա՞ն էլ վատ չէ

ԲՀԿ առաջնորդի կարծիքով՝ համաճարակից հետո բոլոր երկրներում պարենային անվտանգության խնդիր կա, իսկ եթե մենք տապալենք աշնանացանը, ուտելու բան չենք ունենա։

«Ի՞նչ է անում պետությունը աշնանացանին նախապատրաստվելու համար։ Վաղը-մյուս օր գալու է խաղողի մթերման ժամանակը. պետությունը գիտի՞, որ գինու և կոնյակի սպառումը մինչև 60-70 տոկոս անկում ունի։ Մթերող գործարանները ո՛չ փող ունեն, ո՛չ էլ տեղ՝ նոր մթերումների համար։ Իշխանությունը հասկանո՞ւմ է, թե դա ինչ սոցիալական լարվածության է բերելու»,- մտահոգություն է հայտնել նա և հավելել՝ որոշ տնտեսագետներ Հայաստանում երկնիշ տնտեսական անկում են կանխատեսում, ինչը, ըստ նրա, նշանակում է, որ կես միլիոն մարդ սոված է մնալու։

Ի՞նչ է արել Գագիկ Ծառուկյանը տնտեսության վիճակը լավացնելու, աշխատատեղեր ստեղծելու համար

Ծառուկյանը հայտարարել է, որ արել է իրենից կախված ամեն ինչ։ Սակայն բազմաթիվ ծրագրեր վերջին երկու տարում կասեցվել են, չեղարկվել կամ մնացել են կիսատ։ Նա թվարկել է այն կառույցների, այն ձեռնարկությունների ցանկը, որոնք իշխանությունը թույլ չի տալիս շարունակել, սկսել, շահագործել, բացել. Երևանում կասեցված է Կեմպինսկի հյուրանոցի շինարարությունը, որը Քուվեյթի թագավորական ընտանիքի ներկայացուցչի հետ համատեղ ներդրումային ծրագիր էր` 100 մլն դոլարից ավելի, դադարեցվել են «Արմօյլ» գործարանի աշխատանքները, որը աշխատանքով պիտի ապահովեր Եղվարդի և հարակից բնակավայրերի բնակիչներին։ Մյուս խոշոր նախագիծը, Ծառուկյանի խոսքով, «Արսիլիցիումի» գործարանի նախագիծն էր, որն արժենալու էր մոտ 1 միլիարդ դոլար, ունենալու էր մոտ 3000 աշխատատեղ, բայց արհեստական քաշքշուկների, խոչընդոտների պատճառով արաբ ներդրողները հիասթափված հեռացել են։

Гагик Царукян выходит из здания суда (21 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Գագիկ Ծառուկյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել

«Բամբակի գործարանը, որը միջազգային խոշոր պրոեկտ էր, շատ հեռանկարային, պիտի ապահովեր հարյուրավոր աշխատատեղեր։ Բայց արդեն մեկ տարի է՝ գործընթացը արհեստական ձգձգվում է։ Աբովյան քաղաքում աննախադեպ սոցիալական բնակարանաշինության ծրագիրը՝ մոտ 2000 ընտանիքի համար գերմատչելի բնակարան ձեռք բերելու հնարավորություն։ Նախատեսված էր, որ ամսական վճարելով մոտ 65 հազար դրամ, երիտասարդ ընտանիքը կդառնար բնակարանի տեր։ Նման պայմաններով նման ծավալի սոցիալական բնակարանաշինական ծրագիր Հայաստանում չի եղել։ Տարբեր կարգի չինովնիկների պատճառով մեկ տարի է՝ ամեն ինչ կանգնած է, շինարարական աշխատանքներ չեն արվում։ Հազարավոր մարդկանց՝ մատչելի պայմաններով տուն ունենալու երազանքը այդ մարդիկ, այդ պաշտոնյաները գողացել են։ Ո՞ր մեկը թվարկեմ։ Աշխատատեղ ո՞նց պիտի բացվի՝ ներդրումներով, տուն ո՞նց են ստանում մարդիկ՝ շինարարությամբ, պետությանը ո՞նց են շատ հարկ մուծում՝ նոր գործարաններով, նոր հիմնարկներով»,- ցանկը շարունակել է նախկին պատգամավորը։

Մինչդեռ այս ամենը կյանքի կոչելու հարցում իշխանություն ամեն կերպ խանգարում է, ինչը Ծառուկյանի համար անհասկանալի է։

Համաճարակի դեմ պայքարի տապալման հարցում ԲՀԿ առաջնորդը մեղադրո՞ւմ է իշխանությանը

Համաճարակի տարածման ցուցանիշը, որն առկա է Հայաստանում, Ծառուկյանի գնահատմամբ, աղետալի է և միայն մեր բժիշկների և ժողովրդի մի մասի շնորհիվ է, որ դեռևս հաջողվում է խուսափել ողբերգությունից։

«Առողջապահության նախարարը ուրախանում է իմ ու իմ ընտանիքի դեմ սկսված արշավով, ժամանակ ունի՝ դրա մասին խոսում է։ Հարյուրավոր, վերջը չերևացող մահերի մեղավորություն ունես դու, և դեռ ֆեյսբուքում էժան հումոր անելու ժամանակ ու տրամադրությու՞ն ունես։ Սա լրիվ ուրիշ պատմություն է: Մենք չգիտենք վաղը մարդկանց առողջության վրա ինչ հետևանքներ է ունենալու այս վարակը։ Ջահելների վրա, երիտասարդ մայրերի վրա։ Մեղքի զգացումից պետք է ձայններդ դուրս չգար, մինչդեռ տաքուկ աշխատասենյակներից Ծառուկյան եք քննադատում»,- շեշտել է նա։

ԱԱԾ–ն Գագիկ Ծառուկյանի թեմայով դիմել է քաղաքացիներին. տեսանյութ

Ծառուկյանը հայտնել է, որ իր հանձնարարությամբ կուսակցությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը հատ-հատ հավաքում, վերլուծում է ԱՆ թույլ տված սխալները, որոնք առողջություն ու կյանք են արժեցել ու արժենում մեր ժողովրդի համար։ 

Ասում են՝ երկրում արդարություն է ձևավորված և հիմա ամեն ինչ արդար է

Ծառուկյանը կարծում է, որ արդար կլիներ, եթե տանը բուժվող տասնյակ հազարավոր մարդիկ ապահովված լինեին դեղորայքով, անհրաժեշտ հետազոտություններով, մեկուսացման փուլում նվազագույնը սննդի գումար հատկացվեր, արդարություն կլիներ, եթե փակվող փոքր և միջին բիզնեսներին ռեալ աջակության ծրագրեր լինեին, ոչ թե փոշիացվեր մի մեծ գումար։

«Արդարությունը պրեմիանե՞րն են, որ իշխանությունն ինքն իր համար դուրս է գրում, իսկ մնացած ժողովուրդը հացի փող չունի։ Կորոնավիրուսի օրինակը բերեմ՝ հաշվե՞լ եք, թե մարդու վրա ինչ է նստում բուժվելը՝ ուսուցիչը, դասախոսը, գյուղացին, միջին ընտանիքը ինչքան են վճարում։ Հաշվե՞լ եք՝ թեստը ինչ արժե, տոմոգրաֆիան ինչ արժե, դեղորայքը ինչ արժե։ Մարդիկ պարտք են անում, վարկ են վերցնում, որ վարակից մի կերպ բուժվեն, իսկ իշխանավորները իրենք իրենց պրեմիաներ են դուրս գրում և ապրում։ Սա՞ է արդարությունը»,- դժգոհել է ԲՀԿ ղեկավարը։ 

Ինչո՞ւ ներդրումներ չկան Հայաստանում

Այս հարցի պատասխանն էլ ԲՀԿ առաջնորդն ունի. ներդրողները Հայաստան չեն գալիս, քանի որ նեղացած են, մի մասի Հայաստան չգալու պատճառն էլ հայ-ռուսական հարաբերություններն են:

Гагик Царукян и Арман Абовян перед зданием суда (21 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Գագիկ Ծառուկյանն այնքան չկա՞, որ ազդի նախաքննության վրա, թե՞ խորհրդարանը խայտառակ եղավ

«Ո՞ր ներդրողը կգա Հայաստան։ Ով եկավ՝ արհամարհեցիք, նեղացան գնացին։ Մյուսը՝ տեսնելով քրեական գործերը, բանկային գաղտնիքի թուլացման օրենքը, գույքահարկի բարձրացումը, ինչո՞ւ պիտի գա Հայաստան ներդում անի, ռիսկի տակ դնի իր կապիտալը։ Կգնա ուրիշ երկիր։ Ռուսաստանի խոշոր կապիտալը՝ հայ լինի, թե այլազգի, ո՞նց կգա Հայաստան, եթե Ռուսաստանի հետ հարաբերությունները լարված են։ Էդ հերիք չի, հիմա էլ Նավալնի եք Հ1-ով խաղացնում։ Դրանից հետո ո՞վ կգա։ Իշխանության նոր պաշտոնյաները լավ չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում ներդրումների բացակայություն։ Երևի բացատրել է պետք, որ չլինի ներդրում՝ չի լինի նոր աշխատատեղ, չի լինի աշխատավարձ, չի լինի բյուջե մուծվող նոր գումար, չի լինի զարգացում։ Ու կլինի մի բան՝ սոված, անհույս հարյուր հազարավոր մարդիկ»,- պարզաբանել է Ծառուկյանը։

Շատ երկրներում է այդպես ու խնդիրը միայն Հայաստանում չէ

Ծառուկյանը համամիտ է, որ գործ ունենք համաշխարհային արհավիրքի հետ, բայց իրավիճակից դուրս են գալու այն երկրները, որոնք այդ ուղղությամբ աշխատում են, միասնական են, խելք-խելքի տված լուծումներ են գտնում։ Պետք է վերջ տալ թշնամությանը, անգրագետ պաշտոնյաներին պետք է փոխել բանիմացներով, պետք է գործել։

«Պրոբլեմները մի օրվա չեն։ Հետո մի մոռացեք, որ բոլոր երկրները չեն կիսապատերազմական վիճակում, բոլոր երկրների վրա չի հարևանը ասում՝ կհարձակվեմ, կգրավեմ»,- ընդգծել է նա։

Ի՞նչ է առաջարկում Գագիկ Ծառուկյանը

Լրջանալ ու աշխատել։ Լսել ուրիշների առաջարկները։ Դուրս գալ կաբինետներից, շփվել մարդկանց հետ։ Կարգավորել հարաբերությունները դաշնակիցների հետ։ Ով չի կարողանում աշխատել՝ պիտի հեռանա։

Որո՞նք են ԲՀԿ ղեկավարի հետագա քայլերը

Առղջանալուն պես մեծ ասուլիս կհրավիրի, իր հետ կապված ոչ մի հարց չի թողնի, հետո կդիմի Հայաստանի և աշխարհի հեղինակավոր տնտեսագետներին, կառավարման փորձ ունեցող գործիչներին՝ Հայաստանի համար հակաճգնաժամային լուծումների առաջարկներ մշակելու խնդրանքով։

Ծառուկյանն իր ամառանոցում իրականությունից հեռու է. Ալեն Սիմոնյանը` սով սկսվելու մասին

«Շատ կարևոր է որոշակի սոցիալական խավերի ուղիղ օգնության խնդիրը։ Ես պետք է հասկանամ հնարավորությունները, ռեսուրսները և կազմենք մարդկանց հասցեական օգնության ծրագիր։ Չի՛ կարելի մարդուն թողնել սոցիալական և առողջապահական ողբերգության առաջ։ Նման հանձնարարական ես արդեն տվել եմ իմ հիմնադրամին»,- նշել է նախկին պատգամավորը։

Гагик Царукян на заседании Парламента по вопросу лишения Гагика Царукяна депутатской неприкосновенности (16 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Գագիկ Ծառուկյանի աջակիցները բեռնատարներով փակել են փողոցը

ԲՀԿ առաջնորդը տեղեկացրել է նաև, որ հանձնարարել է մշակել խոշոր ներդրումային ծրագրեր։ Երկիրը այս վիճակից դուրս բերելու համար խոշոր շրջադարձային ծրագրեր են պետք՝ մեծ կապիտալով, որոնք միանգամից մեծ թվով մարդկանց կապահովեն աշխատանքով։ Նա խոստացել է իր անձնական կապերով և անձնական հեղինակությամբ բանակցել ներդրողների հետ։ Իշխանություններից ոչ մի աջակցություն չի ակնկալում։ Միտումնավոր չխանգարեն՝ արդեն լավ է։

«Շատ կարևոր է աշխատել հայ-ռուսական հարաբերությունների ուղղությամբ, փորձել հարթել չհասկացվածության և սառնության պահերը։ Բոլոր խողովակներով դա պիտի արվի. որպես ամենախոշոր ընդդիմադիր խմբակցության ղեկավար, որպես անձ, որը լայն շփումներ ունի ռուսական քաղաքական, հանրային, գործարար վերնախավերի հետ, ես պարտավոր եմ դա անել։ Սա և՛ ազգային անվտանգության խնդիր է, և՛ հնարավոր ներդրումների և մեր հարյուր հազարավոր քաղաքացիների ամենօրյա խնդիրներին առնչվող հարց։ Այնպես որ շատ բան կա անելու, շատ-շատ։ Ու ամենակարևորը՝ երբեք չի կարելի պրոբլեմների ծավալից, դժվարություններից վախենալ։ Երբ անելիքդ գիտես, պատկերացնում ես, խնդիր ես դնում, ամենադժվար հարցն էլ կարող ես լուծել»,- եզրափակել է Ծառուկյանը։

Հիշեցնենք` ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն իրականացրեց Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։

Ծառուկյանին չկալանավորելը կապված է նրա տարիքի ու կորոնավիրուսի առկայության հետ. Սիմոնյան

Հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ ԱԱԾ-ի միջնորդությունը:

Հունիսի 23-ին հայտնի դարձավ, որ դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ։

Հունիսի 26-ին էլ ԲՀԿ առաջնորդի պաշտպանները վերաքննիչ բողոք ներկայացրին Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությունը քննության առնելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала