Թրամփը հայտարարել է, որ Քիմ Քարդաշյանի ամուսինը հեշտությամբ կխլի քվեները Բայդենից

© AFP 2022 / TIMOTHY A. CLARYПрезидент США Дональд Трамп с рэпером Канье Уэстом (13 декабря 2016). Нью-Йорк
Президент США Дональд Трамп с рэпером Канье Уэстом (13 декабря 2016). Нью-Йорк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ինչ խաղ են խաղում Ուեսթն ու Թրամփը` հայտնի է միայն նրանց, սակայն փաստ է, որ հայտնի ռեփերի անունը գնալով ավելի ու ավելի հաճախ է հնչում։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռեփեր Քանյե Ուեսթը` հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը, հեշտությամբ կխլի սևամորթների ձայները Ջո Բայդենից։ Համապատասխան գրառումն ԱՄՆ առաջնորդն արել է Twitter–ի իր էջում։

2020 թվականի հուլիսի 4-ին` ԱՄՆ անկախության օրը, Ուեսթը հայտարարեց, որ կպայքարի նախագահի պաշտոնի համար, սակայն շատերը դա կատակ համարեցին` որոշելով, որ Քարդաշյանի ամուսինը պարզապես ուզում է իր հանդեպ ուշադրություն գրավել։

«Նրա համար դա դժվար չի լինի։ Կոռումպացված Ջոն սևամորթների համար որևէ լավ գործ չի արել», – գրել է Թրամփը։

​Հայտնի է, որ Ուեսթն աջակցել է Թրամփին 2016 թվականի ընտրություններում տարած հաղթանակից հետո։ Քիմն ու Քանյեն մի քանի անգամ հանդիպել են նրա հետ, ինչպես նաև Քանյեն հաճախ էր հայտնվում «Ամերիկան դարձյալ հզոր կդարձնենք» գրությամբ գլխարկով։

Սակայն ավելի ուշ Ուեսթը հայտարարեց, որ այլևս չի սատարում Թրամփին։

Ժլատ և պահանջկոտ. Քանյե Ուեսթի նախկին թիկնապահը պատմել է աստղի քմահաճույքների մասին

Քանյե Ուեսթը համաշխարհային մասշտաբի ռեփեր է, դիզայներ, կոմպոզիտոր, պրոդյուսեր։ Քանյեն և Քիմ Քարդաշյանն ամուսնացել են 2014 թվականին, 4 երեխա ունեն` Նորթը, Սեյնթը, Չիկագոն և Փսալմը։ 2015 թվականի ապրիլին Քանյեն միացավ Քիմի` պատմական հայրենիք կատարած ուղևորությանը։ Ուեսթն այցելեց Գառնի, եղավ Գյումրիում և նույնիսկ հայ երիտասարդների համար անվճար համերգ տվեց Երևանի Կարապի լճում։

Քանյե Ուեսթը սկսել է ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշավը. նա արել է առաջին քայլը

Լրահոս
0