Հրատապ. ադրբեջանցիները ՈՒԱԶ-ով փորձել են խախտել ՀՀ պետական սահմանը

© Andranik GhazaryanАрмянский военнослужащий на боевой позиции
Армянский военнослужащий на боевой позиции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Ադրբեջանցի զինծառայողները Տավուշի ուղղությամբ երկրորդ փորձն էլ են ձեռնարկել, սակայն հետ են շպրտվել։ Հայկական կողմից կորուստներ չկան:

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Ադրբեջանցի զինծառայողները ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են արել։ Լուրը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Տավուշում վիրավորված երեխայի առողջական վիճակում դրական դինամիկա կա. մանրամասներ

«Այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք»,- գրել է Ստեփանյանը։

Նա հավելել է, որ առաջին փորձից մոտ մեկ ժամ անց՝ ժամը 13: 45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը։ Նրանք կիրառել են հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով՝ հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան:

Президент России Владимир Путин, слева, и президент Турции Реджеп Тайип Эрдоган (справа) на встрече в Кремле (5 марта 2020). Москва - Sputnik Արմենիա
Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դիվերսիան թուրքական ուղերձ էր ՌԴ–ի համար

Հիշեցնենք` մարտի 31-ին, ժամը 19:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը թիրախավորել էր Բաղանիս և Ոսկեվան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում էր ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մի երեխա, որն այդ պահին գտնվել է պատշգամբում: Բացի այդ, երկու զինծառայող էին վիրավորվել։
Ավելի ուշ՝ մայիսի 22-ին Արցախի ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել էրբ դիվերսիոն ներթափանցման փորձ: Հակառակորդը հետ էր շպրտվել ելման դիրքեր։ Ծավալված փոխհրաձգության ժամանակ ՊԲ-ն կորուստներ չէր ունեցել։

Ադրբեջանական դիվերսիոն գործողություններից վիրավորված զինծառայողներին կտեղափոխեն Երևան

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала