Չսեփականաշնորհված շարժական կրպակները, առևտրի տաղավարներն ու ավտոտնակները կհեռացվեն

© Sputnik / Hayk PetrosyanНеисправная канализация в Нор Норке
Неисправная канализация в Нор Норке - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Արդարադատության փոխնախարարը հայտնեց, որ ավտոտնակների մասին մեկ այլ նախագիծ այժմ կառավարությունում մշակվում է ու առաջիկայում կներկայացվի ԱԺ:

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի - Sputnik. ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր`Քաղաքացիական օրենսգրքում կառավարության առաջարկած փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ, անդրադարձ եղավ Հայաստանում մեծ թվով օրինական ու անօրինական ավտոտնակների խնդրին:

Вид на перекрытый торговыми павильонами сквер на проспекте Комитаса - Sputnik Արմենիա
Արաբկիրի պուրակը կսկսի «շնչել». շուրջ 30 կրպակ է ապամոնտաժվում. լուսանկարներ

«Բոլորս գիտենք, որ Երևանում ու այլ համայնքներում մեծ քանակությամբ ավտոտնակներ կան: Մի մասը տարբեր եղանակով փորձ է արվել սեփականացնել, մի մասը՝ ոչ: Բայց դա մեր կյանքի իրողությունն է: Դրանք կան»,- ասաց հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանին հարց ուղղելով, թե առաջարկվող կարգավորումներն ինչ անդրադարձ կունենան այդ ավտոտնակների վրա:

Պարզվեց՝ կառավարության առաջարկած նախագիծն այդ խնդիրը չի լուծելու, քանի որ, ըստ փոխնախարարի, դրանք հիմնականում հանդիսանում են անշարժ գույք:

Սևանի ափերը մաքրվում են. ո՞ր շինությունները կքանդվեն սկզբում

Բայց, եթե պարզվի որ, դրանցից որոշները ինչ-որ կերպ տեղավորվում են շարժական գույք հասկացության մեջ և կառուցված են պետությանը կամ համայնքին պատկանող տարածքում, ապա պետք է հեռացվեն: Դրանց տերերը պարտավոր կլինեն ազատել իրենց չպատկանող հողատարածքները:

«Այսինքն՝ գույքի սեփականատիրոջը ժամանակ է տրվելու այն հեռացնելու: Եթե այդ ժամանակահատվածում գույքը չհեռացվի, հեռացումն իրականացվելու է կառավարության որոշմամբ սահմանված կարգով»,- ընդգծեց Գրիգորյանը:

Демонтаж рекламы размещённой на зданиях, представляющих историко-культурную и архитектурную ценность - Sputnik Արմենիա
Երևանում ապամոնտաժվում են անօրինական գովազդային վահանակները

Փոխնախարարն ընդունեց Վարդանյանի այն դիտարկումը, որ ավտոտնակների մեծ մասը Հայաստանում անօրինական ու ինքնակամ կառույցներ են, բայց և նշեց, որ դրանց ճակատագիրն այս նախագծով չի որոշվի: Փոխարենը արդարադատության փոխնախարարը հայտնեց, որ ավտոտնակների մասին մեկ այլ նախագիծ այժմ կառավարությունում մշակվում է ու առաջիկայում կներկայացվի ԱԺ:

Օշականի հուշարձան-կամրջի մոտ տեղադրված լողավազանն ապօրինի է. առաջարկում են ապամոնտաժել

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала