00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոչ միայն վարչապետինը. ՀՀ-ում պետական ո՞ր կառույցների կայքերն են կոտրել արդբեջանցիները

© SputnikВзломанный сайт на экране телефона
Взломанный сайт на экране телефона - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կայքը վերջին անգամ հաքերային հարձակման էր ենթարկվել 2019 թվականին։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Հայաստանում պետական երեք ռեսուրս` ՀՀ վարչապետի (primeminister.am), կառավարության (gov.am), ինչպես նաև էլեկտրոնային կառավարման (e-gov.am) կայքերը ենթարկվել են հաքերային հարձակման։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ, տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։

Взломанный сайт на мониторе ноутбука - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանի պաշտոնական կայքը հաքերային հարձակման է ենթարկվել

Ավելի վաղ Sputnik Արմենիային տված հարցազրույցում Մարտիրոսյանն ասել էր, որ կիրակի օրը հայկական դոմենով տասնյակ կայքեր DDoS հարձակման են ենթարկվել։ Փորձագետը նշել էր, որ, ամենայն հավանականությամբ, հարձակման նախաձեռնողները Ադրբեջանի հատուկ ծառայություններն են։ Սակայն, նրա խոսքով, այս հարձակումն ամենահզորը չի եղել։

Մարտիրոսյանի դիտարկմամբ` սա մեծ հարձակում է, քանի որ թիրախի տակ են հայտնվել պետական հիմնական կայքերը։

«Այդ հարցով զբաղվում է Ազգային անվտանգության ծառայությունը։ Դա նոր է սկսվել, հիմա, ըստ ամենայնի, արդեն կայքերի վերականգնման աշխատանքներ են տարվում», – ասաց Մարտիրոսյանը։

Ըստ նրա` պետական կայքերը հարձակման են ենթարկվել նաև 2012 թվականին։ ՀՀ վարչապետի կայքը վերջին անգամ հաքերային հարձակման էր ենթարկվել 2019 թվականին։ Սակայն այն ժամանակ կայքն ընդամենը մի քանի ժամ չի գործել։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել:

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Մոսկվան Երևանին ու Բաքվին զսպվածության կոչ է արել և պատրաստակամություն հայտնել միջնորդել

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը:

Գիշերային պատժիչ գործողություններ - Sputnik Արմենիա
Գիշերային պատժիչ գործողություններ. ՊՆ-ն նոր տեսանյութ է հրապարակել

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Քերիմ Վելիևն այսօր հայտնել է, որ մարտերի հետևանքով մահացել են գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզեևը։ ԱՊԱ գործակալությունն էլ տեղեկացրել է, որ մահացել են նաև մայոր Ահմեդով Նամիգ Խաժանօղլուն, մայոր Նովրուզով Անար Գյուլվերդիօղլուն, ենթասպա Զեյնալլա Իլգար Այազօղլուն, ենթասպա Բաբաև Յաշար Վասիֆօղլուն, գերժամանակակից ծառայության զինծառայող, զինվոր Մուստաֆազադե Էլչին Արիֆօղլուն:

ՀԱՊԿ-ը կոչ է անում անհապաղ դադարեցնել հրաձգությունը հայ-ադրբեջանական սահմանին

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից, ցավոք, մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը:

Միջազգային կազմակերպություններն ու միջնորդ երկրները հանդես են եկել խաղաղության կոչով։

Լրահոս
0