«Սիրիային շատ է պետք մեր օգնությունը». ինչպես հայ սակրավորը վերադարձրեց պարտքը

© Sputnik / Aram NersesyanГлава учебного центра ЦГРЭ Григор Басенцян (9 июля 2020). Эчмиадзин
Глава учебного центра ЦГРЭ Григор Басенцян (9 июля 2020). Эчмиадзин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Sputnik Արմենիայի թղթակիցներն այցելել են Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ու զրուցել Սիրիայից վերադարձած Գրիգոր Բասենցյանի հետ։ Պաշտպանության նախարարի հրամանով նա վերջերս պարգևատրվել է «Դրաստամատ Կանայան» մեդալով։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի ուսումնական մասի ղեկավար Գրիգոր Բասենցյանը դարձյալ իրերն է հավաքում։ Հայկական մարդասիրական առաքելության շրջանակում նա հերթական անգամ պատրաստվում է մեկնել Սիրիա։

© Sputnik / Aram NersesyanԳրիգոր Բասենցյանը Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի ուսումնական կենտրոնում
«Սիրիային շատ է պետք մեր օգնությունը». ինչպես հայ սակրավորը վերադարձրեց պարտքը - Sputnik Արմենիա
Գրիգոր Բասենցյանը Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի ուսումնական կենտրոնում

Բասենցյանը համոզված է, որ մարդու կարևորագույն հատկանիշը բարությունն է, իսկ կյանքի բարձրագույն արժեքը` հումանիզմը։ Հենց մարդասիրությամբ է առաջնորդվել, որ 2002 թվականին փոխել է ինժեների մասնագիտությունն ու դարձել սակրավոր։

Հայաստանում նա բազմաթիվ վտանգավոր տարածքներ է ականազերծել։ Իսկ երբ 2019 թվականի հոկտեմբերին Սիրիա մեկնելու առաջարկ է ստացել, համաձայնել է` առանց վարանելու։ Նրան չեն կարողացել կանգնեցնել նույնիսկ կնոջ և որդիների հորդորները, որոնց մտահոգում էր պատերազմող երկիր մեկնելու հանգամանքը։

© Sputnik / Aram NersesyanԳրիգոր Բասենցյան
«Սիրիային շատ է պետք մեր օգնությունը». ինչպես հայ սակրավորը վերադարձրեց պարտքը - Sputnik Արմենիա
Գրիգոր Բասենցյան

«Երբ Սիրիա հասանք, ցերեկ էր, մի օր մնացինք ռուսական բազայում, հաջորդ օրը Հալեպ մեկնեցինք։ Առաջին տպավորությունը վատն էր, չորս կողմը պայթյունի հետևանքներ էին, քանդված շենքեր։ Ես տեսել էի 1988 երկրաշարժի փլատակները, բայց սա լրիվ այլ պատկեր էր։ Ամեն ինչ ավերակի էր վերածված։ Սկզբում կրակահերթերը հաճախ էին հնչում, բայց հետո հա՛մ մենք ընտելացանք, հա՛մ էլ կրակոցները քչացան», – պատմում է Բասենցյանը։

© Sputnik / Aram NersesyanԳրիգոր Բասենցյան
«Սիրիային շատ է պետք մեր օգնությունը». ինչպես հայ սակրավորը վերադարձրեց պարտքը - Sputnik Արմենիա
Գրիգոր Բասենցյան

Հայ սակրավորների խումբն ու բժիշկները հաստատվեցին Հալեպի հին դպրոցի շենքում, որտեղ ստեղծվել էին բոլոր անհրաժեշտ պայմանները։ Ամեն առավոտ հայ սակրավորները գնում էին այն տարածքներ, որոնք ականազերծման կարիք ունեին։ Ինչ ասես որ չէին գտնում այնտեղ` սկսած ПМН-2 հակահետևակային ականներից և վերջացրած ինքնաշեն ռումբերից ` պայթուցիկներով «լցոնած» գազի բալոնների ձևով։

© Sputnik / Aram NersesyanՀակատանկային արկ
«Սիրիային շատ է պետք մեր օգնությունը». ինչպես հայ սակրավորը վերադարձրեց պարտքը - Sputnik Արմենիա
Հակատանկային արկ

Թեև Բասենցյանը համաձայն չէ այն կատակի հետ, թե «սակրավորները երկու անգամ չեն սխալվում», բայց երիտասարդ գործընկերներին խորհուրդ է տալիս շատ զգոն լինել և կենտրոնանալ աշխատանքի վրա։ Հենց ուշադրությունն է նա համարում սակրավորի կարևորագույն «գործիքը», թեև խոստովանում է, որ գերադասում է աշխատել ականորսիչով։

© Sputnik / Aram NersesyanԳրիգոր Բասենցյանն ականորսիչով
«Սիրիային շատ է պետք մեր օգնությունը». ինչպես հայ սակրավորը վերադարձրեց պարտքը - Sputnik Արմենիա
Գրիգոր Բասենցյանն ականորսիչով

«Միշտ բոլոր սակրավորներին խորհուրդ եմ տալիս լինել ուշադիր ու զգույշ։ Ամենակարևորը` հիշեն, որ Հայաստանում սպասող ունեն։ Աննկարագրելի զգացում է, երբ սպասում են քեզ, ու դու էլ ես սպասում հարազատիդ գրկելուն», – ասում է նա։

Սակրավորներն աշխատելու համար հատուկ այնպիսի ժամեր էին ընտրում, երբ շատ շոգ չէր և կարող էին առավելագույնս արդյունավետ գործել։ Հաճախ ականազերծման դաշտեր գնալու ճանապարհին զրուցում էին իրենց ուղեկցող ռուսաստանցի զինծառայողների հետ։ Մի օր Բասենցյանն իմացավ, որ զինծառայողներից մեկը «հայ փեսա է». ծառայել է Գյումրիում և ամուսնացել հայուհու հետ։ Զինվորականը լավ գիտեր հայկական ավանդույթներն ու շատ գոհ էր զոքանչից։

© Sputnik / Aram NersesyanՀումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի ուսումնական կենտրոնում
«Սիրիային շատ է պետք մեր օգնությունը». ինչպես հայ սակրավորը վերադարձրեց պարտքը - Sputnik Արմենիա
Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի ուսումնական կենտրոնում

«Ե՛վ մենք, և՛ նա նկատել էինք, որ տեղացիները շատ շնորհակալ մարդիկ են ու շատ լավ են վերաբերվում հայերին։ Ձեռքերը դնում էին գլխներին ու ասում, որ հայերն այնտեղ տեղ ունեն», – իր տպավորությունները պատմեց Բասենցյանը։

Սակրավորը հետաքրքրաշարժ դրվագ էլ հիշեց. մի օր նա խանութ մտավ, և վաճառողը հանկարծ սկսեց շտապ ինչ–որ մեկին զանգահարել։ Այնուհետև հեռախոսը փոխանցեց Բասենցյանին։ Պարզվեց, որ նա հայի հետ է կապ հաստատել. Վաճառողը զանգահարել էր, քանի որ ուզում էր պարզել, թե ինչի կարիք ունի Հայաստանից ժամանած առաքելությունը, և ինչով կարող էր օգնել ինքը։

Իսկ երբ խումբը մի գյուղում ականազերծեց տունն ու այգին, տանտերը շնորհակալություն հայտնեց և օրհնեց սակրավորներին` հազիվ զսպելով ուրախության արցունքները։

© Sputnik / Aram NersesyanԳրիգոր Բասենցյանը սակրավորի հագուստով
«Սիրիային շատ է պետք մեր օգնությունը». ինչպես հայ սակրավորը վերադարձրեց պարտքը - Sputnik Արմենիա
Գրիգոր Բասենցյանը սակրավորի հագուստով

Բասենցյանը համոզված է, որ հայ սակրավորների ու բժիշկների օգնությունն իսկապես անհրաժեշտ է Սիրիային, և տեղացիները նրանց ներկայությունը շատ են գնահատում։ Ավելին, նա համարում է, որ մարդասիրական առաքելությունը պատասխանն է այն բարի գործերի, որ Սիրիան արել է հայերի համար`Օսմանյան կայսրությունում իրականացված Ցեղասպանությունից հետո նրանցից շատերին ապաստան տալով և արժանի կյանքի համար պայմաններ ստեղծելով։

«Մենք մեր պարտքն ենք վերադարձնում Սիրիային։ Շատերը դա չեն հասկանում, բայց դա է իրականությունը», – ընդգծեց Բասենցյանը։

Նա համոզված է, որ բարությունը երբեք չի կորչում և վերադառնում է բումերանգի պես։ Դա է ապացուցում նաև անձնական փորձը։ Վերադառնալուց հետո մասնագետը նկատել է, որ իր ամենասիրելի բույսը մոնստերան (ծոփոր), որն անձամբ էր խնամում, ծաղկել է, թեև դա շատ հազվադեպ է տեղի ունենում։

© Sputnik / Aram NersesyanԳրիգոր Բասենցյան
«Սիրիային շատ է պետք մեր օգնությունը». ինչպես հայ սակրավորը վերադարձրեց պարտքը - Sputnik Արմենիա
Գրիգոր Բասենցյան

Նշենք, որ Հայաստանի մարդասիրական առաքելության բժիշկներն ու սակրավորները Սիրիայում աշխատանքի են անցել 2019 թվականի փետրվարից։ Այդ ժամանակից ի վեր հինգ խումբ, միմյանց փոխարինելով, Սիրիայում ավելի քան 185 հազար քմ տարածք են ականազերծել։

© Sputnik / Aram NersesyanԳրիգոր Բասենցյան
Գրիգոր Բասենցյան - Sputnik Արմենիա
1/7
Գրիգոր Բասենցյան
© Sputnik / Aram NersesyanԳրիգոր Բասենցյան
Գրիգոր Բասենցյան - Sputnik Արմենիա
2/7
Գրիգոր Բասենցյան
© Sputnik / Aram NersesyanԳրիգոր Բասենցյան
Գրիգոր Բասենցյան - Sputnik Արմենիա
3/7
Գրիգոր Բասենցյան
© Sputnik / Aram NersesyanՀումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի ուսումնական կենտրոնում
Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի ուսումնական կենտրոնում - Sputnik Արմենիա
4/7
Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի ուսումնական կենտրոնում
© Sputnik / Aram NersesyanՀումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի ուսումնական կենտրոնում
Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի ուսումնական կենտրոնում - Sputnik Արմենիա
5/7
Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի ուսումնական կենտրոնում
© Sputnik / Aram NersesyanԳրիգոր Բասենցյան
Գրիգոր Բասենցյան - Sputnik Արմենիա
6/7
Գրիգոր Բասենցյան
© Aram NersesyanՀումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի ուսումնական կենտրոնում
Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի ուսումնական կենտրոնում - Sputnik Արմենիա
7/7

Լրահոս
0