ԱՄՆ-ն Երևանին ու Բաքվին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակն ու վերսկսել բանակցությունները

© AP Photo / Andrew Caballero-ReynoldsГоссекретарь США Майк Помпео на пресс-конференции (18 февраля 2020). Аддис-Абеба
Госсекретарь США Майк Помпео на пресс-конференции (18 февраля 2020). Аддис-Абеба - Sputnik Արմենիա
Պետքարտուղարը ցավակցություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով մահացածների մտերիմներին ու ազգականներին։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik․ ԱՄՆ-ն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դեէսկալացիա անել սահմանին տիրող իրավիճակը, վերսկսել բանակցություններ ու դադարեցնել կրակը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։

Государственный флаг Узбекистана - Sputnik Արմենիա
Ուզբեկստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի հետ կապված

«ԱՄՆ-ն խիստ մտահոգված է Հայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանի մահացու բռնությամբ, մենք ցավակցում ենք բոլոր տուժածներին ու կոչ ենք անում կողմերին անհապաղ դեէսկալացիա անել, վերսկսել բովանդակալից երկխոսությունն ու դադարեցնել կրակը՝ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին բանակցություններ սկսելու համար», -ասել է Պոմպեոն։

Հիշեցնենք` հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել:

Ֆրանսիան դատապարտել է հայ-ադրբեջանական սահմանի զինված բախումները

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր: Դրանից հետո ադրբեջանական ԶՈՒ-ն պարբերաբար կրակ է արձակում ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ գյուղերի ուղղությամբ։

Հայկական կողմն ունի 4 զոհ և 10 վիրավոր։ Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է 11 զոհի մասին, նրանց թվում է գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը։

Թուրքիայի կեցվածքը վնասում է հակամարտության խաղաղ կարգավորմանը. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала