Դատախազությունը բողոքարկել է Միքայել Մինասյանի կալանավորումը մերժելու որոշումը

ՀՀ դատախազությունը դիմել է Վերաքննիչ դատարան: Ընդհանուր իրավասության դատարանը երկու անգամ մերժել է դաախազության միջնորդությունը:

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik․ ՀՀ դատախազությունը բողոքարկել է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չընտրելու վերաբերյալ` ՀՀ ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին դատախազությունից:

«Միքայել Մինասյանի կալանքի հարցով Առաջին ատյանի դատարանի երկրորդ մերժման որոշման դեմ վերաքննիչ բողոքը ներկայացվել է դեռևս հուլիսի 9-ին»,- հայտնեցին դատախազությունից:

Հուլիսի 6-ին ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ թվով երկրորդ միջնորդությունը։

Кадр из очередного ролика Микаела Минасяна - Sputnik Արմենիա
Դատարանը մերժել է Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը

Հիշեցնենք, որ հունիսի 4-ին Մինասյանի փաստաբան Միհրան Պողոսյանը հայտնել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Մարաբյանի, վերացրել է Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշումը։

Դրան հաջորդել էր ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի մեկնաբանությունը, թե նախնական տեղեկություններով` Վերաքննիչը կալանքի վերաբերյալ Մինասյանի պաշտպանների միջնորդության քննության հարցը վերադարձրել է Առաջին ատյանի դատարան, ոչ թե բեկանել այն։

Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրգործի շրջանակում միանգամից 3 հոդվածով:

Միքայել Մինասյանին երեք հոդվածով մեղադրանք է առաջադրվել. մանրամասներ

Պետեկամուտների կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն օրինականացնելու մեջ։

Քրեական գործն, ըստ ՊԵԿ-ի, հարուցվել է դեռևս մարտ ամսին, նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա որոշում է կայացվել Մինասյանին ներգրավել որպես մեղադրյալ, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Նախաքննական մարմինը նաև միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նախկին դեսպանին կալանավորելու վերաբերյալ։

Վանեցյանը խոսել է իր և Միքայել Մինասյանի հանդիպման մասին

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала