«Թուրքիան սպառնալիք է տարածաշրջանի համար». արևելագետը ասել է` ով է Հայաստանի դաշնակիցը

© РИСИРубен Сафрастян
Рубен Сафрастян - Sputnik Արմենիա
Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով` Հայաստանը 1920 թվականին կորցրեց պետականությունը  աշխարհաքաղաքական միայնակության պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի –Sputnik.  Թուրքիայի գործողություններն ու հռետորաբանությունը լուրջ սպառնալիք են տարածաշրջանի կայունության ու անվտանգության համար։ Ավելին` Անկարան փորձում է ամեն կերպ սրել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին` Տավուշի ուղղությամբ, աջակցելով Ադրբեջանին և այդպիսով քաջալերելով նրան հետագա սրացման համար։ Այս մասին այսօր առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարեց  ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

Верховный орган партии Дашнакцутюн - Sputnik Արմենիա
ՀՅԴ-ն միջազգային կառույցներից պահանջում է հստակ գնահատել թուրք-ադրբեջանական ագրեսիան

«Թուրքիայի վարքը գնալով ավելի վտանգավոր է դառնում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար։ Այս պայմաններում կարևոր է Հայաստանի կարողությունն ինքն իրեն պաշտպանելու ոչ միայն ռազմական, այլև դիվանագիտական ճակատում։ Նախևառաջ մենք պետք է ապահովենք մեր անվտանգությունը։ Մենք պետք է նաև ճիշտ գնահատենք աշխարհաքաղաքական իրավիճակը», - ասաց արևելագետը։

Սաֆրաստյանը շատ կարևոր է համարում նաև Հայաստանի ռազմավարական դաշնակիցների հարցը։  Ըստ նրա` վերլուծելով իրավիճակը և զուգահեռներ տանելով 1918-1920 թվականներին Առաջին հանրապետության ժամանակաշրջանի հետ, գալիս ենք այն եզրահանգման, որ Հայաստանն այն ժամանակ պարտվել է, քանի որ չի կարողացել լուծել աշխարհաքաղաքական դաշնակիցների հարցը։ Առաջին հանրապետությունն այն ժամանակ միայնակ էր մնացել։

«Դա կարևոր դաս դարձավ մեր պետականության համար, և այսօր մենք ունենք աշխարհաքաղաքական, ռազմավարական դաշնակից, որը Ռուսաստանն է։ Պետք է կարողանանք առավելագույն օգուտ քաղել այդ հանգամանքից»,- հավելեց նա։

Հիշեցնենք` հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել:

Հայ-ադրբեջանական լարվածություն. Լավրովը Թուրքիայի՞ն է սաստել

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։

ՀՀ ԱԳՆ–ն պատասխանել է Թուրքիային

Երեկ գիշերվանից հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում հարաբերական անդորր է։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ և 10 վիրավոր։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала