ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Հուլիսի 16-18-ը Հայաստանի առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Հուլիսի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Ինչ թռիչքներ են նախատեսված առաջիկա օրերին
«Հուլիսի 19-20-ն Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38․․․+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից»,– նշված է հաղորդագրության մեջ:

Երևանում մինչև ամսի 20-ը տեղումներ չեն գրանցվի։ Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +33-ից +35–ի սահմանում, գիշերը կնվազի մինչև +18։
Օդի ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանի. Վարդավառը կանցնի անոմալ ջերմաստիճանի ներքո