Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ազգային փոքրամասնությունների համար երաշխիքներ ապահովելու քայլ է. Սանդիկովը` օրենքի մասին

© Sputnik / Andranik GhazaryanАлексей Сандыков
Алексей Сандыков - Sputnik Արմենիա
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է իր և նույն խմբակցությունից ևս մեկ պատգամավոր Ռուստամ Բաքոյանի նախաձեռնությանը, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում։

 

Սանդիկով. «Մեր նպատակն է, որ պատշաճ կերպով լուսաբանվի ազգային փոքրամասնությունների կյանքը և մշակույթը»

Առաջարկվող փոփոխությամբ ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունները կկարողանան հարազատ լեզով Հանրային հեռուստատեսությամբ ունենալ կանոնավոր ժամեր: 

Ալեքսեյ Սանդիկովի փոխանցմամբ՝ երբ վերջերս «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքն ԱԺ-ում առաջին ընթերցմամբ քննարկվում էր, այնտեղ, ի տարբերություն նախորդ կարգավորումների, որտեղ նշված էր, որ Հանրային հեռուստաընկերությամբ մինչև մեկ ժամ եթեր կարող է տրամադրվել ազգային փոքրամասնություններին, այդ վերին շեմը հանված էր։ Օրենքի հեղինակների կողմից դա ավելի շատ նկարագրվում էր որպես հոգեբանական առավելագույն շեմի լրացմանն ուղղված քայլ:

Родственники погибщего солдата Артура Аджамяна на акции протеста перед зданием парламента Армении (4 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Թող նրանք էլ նշեն. ՀՀ–ում ապրող ազգային փոքրամասնությունների համար նոր օրենք ընդունվեց

«Բայց մեր կողմից փոքր-ինչ վտանգ նկատվեց, որ տեսականորեն օրենքի տառը պահպանելով՝ հեռուստաընկերությունը կարող է գիշերային ժամերին մեկ-երկու րոպեանոց հաղորդում տալով իրականում պատշաճ լուսաբանում չիրականացնել ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների կյանքի, լեզվի, մշակույթի մասին»,- նշում է ԱԺ պատգամավորը:

Հաշվի առնելով նշված հանգամանքը՝ Ալեքսեյ Սանդիկովն ու Ռուստամ Բաքոյանը օրենքի հեղինակների հետ փոխադարձ համաձայնությամբ, որպես ազգային փոքրամասնություններ ներկայացնող պատգամավորներ, հանդես եկան առաջարկով, որպեսզի սահմանվի նվազագույն շեմ և ժամը՝ ոչ գիշերային եթերի հաշվին: Ըստ Սանդիկովի՝ նվազագույն շեմը Հանրային հեռուստաընկերության եթերում շաբաթական 30 րոպեն է, իսկ Հանրային ռադիոյի եթերում շաբաթական երկու ժամն է, ինչը որակյալ կոնտենտ ապահովելու համար անհրաժեշտ ժամանակն է: 

«Եթե ապրում ենք խորհրդարանական երկրում, որտեղ ազգային փոքրամասնությունները պաշտպանված են և նույնիսկ ներկայացված Ազգային ժողովում, ուստի այդ քվոտաներով ընտրված պատգամավորների դերն է նաև օրենքով, առանձին օրենսդրական նախաձեռնություններով ավելի հստակ սահմանել ազգային փոքրամասնությունների համար ներկայացվող նվազագույն գործողությունները»,- նշում է ԱԺ պատգամավորը: 

Ալեքսեյ Սանդիկովի դիտարկմամբ՝ այստեղ ոչ այնքան վտանգը կանխելուն միտված քայլ է արվել, որքան երաշխիքներ ապահովելու նախաձեռնություն է ցուցաբերվել, որպեսզի Հանրային հեռուստաընկերության եթերում պատշաճ կերպով և ամենշաբաթյա սկզբունքով լուսաբանվեն ազգային փոքրամասնությունների կյանքը, լեզուն և մշակույթը՝ ներառյալ նրանց համար նախատեսվող հաղորդումները:   

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала