Գիշերային դիվերսիոն ներթափանցման փորձին մասնակցել է 100-ից ավելի ադրբեջանական զինծառայող

© Sputnik / David GalstyanБоевая позиция Армии обороны Карабаха
Боевая позиция Армии обороны Карабаха - Sputnik Արմենիա
Զուգահեռ գրոհներ են ձեռնարկվել նաև «Անվախ» դիրքի հարևան դիրքերի ուղղությամբ: Բոլոր գրոհները հաջողությամբ հետ են մղվել:

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Գիշերը Տավուշի մարզի սահմանապահ «Անվախ» կոչվող դիրքը գրավելու նպատակով կազմակերպված դիվերսիոն ներթափանցման փորձին մասնակցել են Ադրբեջանի ԶՈւ ավելի քան 100 հոգուց բաղկացած զինված ջոկատները: Տեղեկությունը այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դիրքը գտնվում է Տավուշի մարզի Մովսես և Այգեպար գյուղերի ուղղությամբ, և հենց այս դիրքի շրջանում են զարգանում վերջին օրերի իրադարձությունները»,- ասաց Փաշինյանը:

Հակառակորդի կրակոցներից տուժած Տավուշի Ներքին Կարմրաղբյուր գյուղը - Sputnik Արմենիա
Կրակոցներից տուժած Այգեպարն ու Ներքին Կարմիրաղբյուրը լուսանկարներով

Վարչապետը հայտնեց, որ հակառակորդը հետ է շպրտվել՝ նախնական տվյալներով տալով զոհեր և վիրավորներ, կորցնելով տեխնիկա:

Դրանից հետո հակառակորդը սկսել է հրետակոծել Մովսես և Այգեպար գյուղերը՝ կիրառելով ականանետ և «Д-30 Հաուբից»:

«Զուգահեռ գրոհներ են ձեռնարկվել նաև «Անվախ» դիրքի հարևան դիրքերի ուղղությամբ: Բոլոր գրոհները հաջողությամբ հետ են մղվել»,- հայտնեց վարչապետը:

Փաշինյանը վերահաստատեց ՊՆ-ի ավելի վաղ տարածած տեղեկատվությունն այն մասին, որ հայկական կողմից զոհեր ու վիրավորներ չկան՝ ո՛չ զինվորականների, ո՛չ խաղաղ բնակչության շրջանում:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն առավոտյան հայտնել էր, որ այսօր գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈւ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության՝ հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ էր շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը։

Հայկական ստորաբաժանումները հակառակորդի տանկ են խոցել. տեսանյութ

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Մարտերն այս պահին թուլացել են. Արծրուն Հովհաննիսյան

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 15-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 10 վիրավոր։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала