Գյումրիում 4-րդ հարկից ընկած երեխան կոմայի մեջ է. նոր տեղեկություններ

© Sputnik / Варвара Гертье / Անցնել մեդիապահոցКапельницы во время операции
Капельницы во время операции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
6-ամյա երեխան վերակենդանացման բաժանմունքում է, նրան միացված է արհեստական շնչառության սարք։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik. Գյումրու 8-րդ զինվորական թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկից ընկած 6 տարեկան երեխայի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ։ Երեխայի առողջական վիճակի մասին Facebook–ի իր էջում նոր տվյալներ է հաղորդել Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

«Երեխան ունի համակցված վնասվածքներ, գանգի թաղի կոտրվածք, ներուղեղային արյունահոսություն, կրծքավանդակի սալջարդ, ողերի կոմպրեսիոն կոտրվածքներ, որովայնի սալջարդ և այլ վնասվածքներ»,- գրել է Դերձյանը։

Նրա տեղեկացմամբ՝ երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Նա կոմայի մեջ է, միացված է արհեստական շնչառության սարք։

Ավելի վաղ հայտնել էինք՝ հուլիսի 15-ին Գյումրում 8-րդ զինվորական թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկից 6 տարեկան երեխա է ընկել։ Ծնողները երեխային սկզբում տեղափոխել էին Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»։

Գյումրիում 4-րդ հարկից երեխա է ընկել. նրան շտապ տեղափոխում են Երևան

Երեխան հիվանդանոց է ընդունվել առանց գիտակցության։

Առաջին օգնությունը ցուցաբերելուց հետո նրան ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոն:

Լրահոս
0