Կանխվել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը․ հրետակոծվում են Այգեպարը և Մովսեսը

© Sputnik / Asatur YesayantsКарабах, НКР, Мартакерт
Карабах, НКР, Мартакерт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել, բայց մոտ 2 ժամ անց սկսել է հրետակոծել հայկական բնակավայրերը։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik. Գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության՝ հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Теван Погосян на пресс-конференции по теме открытия первой международной научно-образовательной школы в Дилижане - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հարված թշնամու «մռութին». ի՞նչ կարողացանք ապացուցել վերջին օրերի ընթացքում

«Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել»,-գրել է նա։

Ստեփանյանի տեղեկացմամբ՝ այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Կրակը այս պահին էլ շարունակվում է։

«ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները չեզոքացնում են ադրբեջանական զինված ուժերի սադրանքները։ Սա երեկ ժամը 00:15-ից հաստատված փխրուն հրադադարի առաջին կոպիտ խախտումն է»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 15-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 10 վիրավոր։

Դիվերսիոն ներթափանցման փորձ - Sputnik Արմենիա
Հուլիսի 16. ինչպես են ադրբեջանական հատուկջոկատայինները դիվերսիոն փորձ արել

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала