00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե Hermes 900–ն իրենցը չէ, հետաքրքիր է` ո՞ր երկիրն է խախտել մեր օդային սահմանը. ՊՆ խոսնակ

© Photo : official site of the President of ARВоенный парад по случаю 100-летия Вооруженных сил Азербайджана (26 июня 2018). Бакy
Военный парад по случаю 100-летия Вооруженных сил Азербайджана (26 июня 2018). Бакy - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, որ 2014 թվականին Աֆղանստանում կործանված անօդաչուի արխիվային լուսանկարն է հրապարակվել։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը հերքում է ադրբեջանական կողմի հայտարարություններն այն մասին, թե իբր Երևանն Աֆղանստանում կործանված անօդաչուի լուսանկար է հրապարակել։

Блогер Александр Лапшин - Sputnik Արմենիա
Elbit Hermes 900-ը հարձակողական անօդաչու չէ, վրան զենք չկա. Լապշինը ցնցված է հայերի արածից

Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Վագիֆ Դարգյահլըն ասել էր` իբր հայկական կողմը 2014 թվականին Աֆղանստանում կործանված ամերիկյան ԱԹՍ-ն որպես ադրբեջանական է ներկայացնում։ Նա հերքել էր տեղեկությունը կործանված 13 անօդաչուների մասին։

Ստեփանյանն ավելացնում է, որ ՊՆ–ն ոչ մի լուսանկար չի տարածել։  Տարածվել է միայն Hermes 900-ի խոցման պահը․ այն խոցվել է Հայաստանում արդիականացված «ՕՍԱ—ԱԿՄ» համակարգով։ Նրա խոսքով՝ ուրիշ պաշտոնական լուսանկար չի տարածել։ Պետք է նշել, որ ԶԼՄ-ները հաճախ նյութերը հրապարակում են արխիվային լուսանկարներով, օրինակ՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի լուսանկարներով։

ՀՀ զինված ուժերի կողմից խոցված Elbit Hermes 900 ԱԹՍ-ն 30 մլն ԱՄՆ դոլար արժեր

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ու պաշտոնյաները հենց դրանից են կառչել։ Սակայն պաշտպանության նախարարությունն արդեն ասել է, որ որոշ ԱԹՍ-ներ կողմերի դիրքերի արանքում են ընկել, այդ պատճառով դրանք հնարավոր չէ նույնականացնել։

«Ինչ վերաբերվում է նրան, թե իրենց բոլոր ԱԹՍ–ները տեղում են, հատկապես, եթե խոսքը գնում է Հերմեսի մասին, ապա պետք է հաշվի առնել, որ Հերմեսից ունեն ընդամենը մի քանի երկիր, եվ եթե դա իրենցը չէ, ապա հետաքրքիր է` որ երկրի ԱԹՍ–ն է խախտել մեր օդային սահմանը», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Մամուլի քարտուղարը նորից հաստատեց, որ ՀՀ ԶՈւ-ն 13 ադրբեջանական ԱԹՍ է խոցել. երեքը հետախուզական են, իսկ 10–ը` հարվածային (այդ երեքի մեջ է մտնում նաև Hermes 900–ը)։

© YouTube / ԶԻՆՈՒԺ MEDIAԱդրբեջանական «Elbit Hermes 900» ԱԹՍ-ի խոցումը
Եթե Hermes 900–ն իրենցը չէ, հետաքրքիր է` ո՞ր երկիրն է խախտել մեր օդային սահմանը. ՊՆ խոսնակ - Sputnik Արմենիա
Ադրբեջանական «Elbit Hermes 900» ԱԹՍ-ի խոցումը

Հիշեցնենք`հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Ինչ զինատեսակներ է կիրառում Ադրբեջանի ԶՈՒ-ն․ Հովհաննիսյանը մանրամասներ հայտնեց

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 17-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 36 վիրավոր, և ևս մեկը` խաղաղ բնակչությունից։

Լրահոս
0