ԱԱԾ տնօրենի տեղակալներից մեկն ազատվել է պաշտոնից

© Photo : official site of the NSS of RAЗаместитель директора СНБ Армении Роберт Базикян
Заместитель директора СНБ Армении Роберт Базикян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել` աշխատանքից ազատելով ԱԱԾ տնօրենի տեղակալին։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` ԱԱԾ տնօրենի տեղակալներից մեկն ազատվել է պաշտոնից։

Внеочередное заседание правительства Армении (13 июля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
ՀՀ–ում պաշտոնյաները ստիպված կլինեն հայտարարագրել թանկարժեք գնումներն ու ուղևորությունները

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի և 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի` Ռոբերտ Բազիկյանին ազատել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից և արձակել ծառայությունից»,–նշված է նախագահի հրամանագրում։

Նշենք, որ Ռոբերտ Բազիկյանը կոչումով գնդապետ է։ Նա ԱԱԾ տնօրենի տեղակալ էր նշանակվել 2019–ի դեկտեմբերին։

ՀՀ կառավարությունը վաճառքի է հանում ԱԱԾ-ին ամրացված շենքը

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 47–րդ հոդվածում նշված է` Ազգային անվտանգության մարմինների ծառայողը ենթակա է ծառայությունից արձակման օրենքով սահմանված կարգով երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում։

ԱԱԾ-ն կոչ է անում չօգտվել ադրբեջանական տեղեկատվական ռեսուրսներից և չճշտված լուրեր չտարածել

Լրահոս
0