00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Ուկրաինայի օրակարգն առաջ տանելը հակասում է ՀՀ շահերին. Գրիգոր Բալասանյան
09:05
5 ր
Ձյունիկ Աղաջանյան
Իշխանությունը փորձել է տարանջատել Սփյուռքը` թուլացնելով հայկական քաղաքական լծակները. Ձյունիկ Աղաջանյան
09:12
9 ր
Հայկ Ավագյան
Լեո Նիկոլյանին Հայաստան չթողնելու վերաբերյալ որևէ պատճառ չեն ներկայացրել. Հայկ Ավագյան
09:22
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:27
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հանգիստ կերեք․ հայկական մրգի ու բանջարեղենի մեջ կապար և սնդիկ չի հայտնաբերվել

© Sputnik / Nana MartirosyanУрожай Хачика, владельца магазина села Личк Сюникской области
Урожай Хачика, владельца магазина села Личк Сюникской области - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արմավիրի մարզի տասնյակ գյուղերից հավաքած նմուշներում սնդիկ չի եղել, մյուս ծանր մետաղների պարունակությունն էլ չնչին է եղել։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. ՀՀ Արմավիրի մարզում աճեցված մրգի ու բանջարեղենի մեջ ծանր մետաղներ չեն հայտնաբերվել։ Այս եզրակացության են հանգել ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի գիտնականները։

Այժմ նման հետազոտություն են ուզում անցկացնել Արարատի մարզում։ Այս երկու մարզերում են հավաքում Հայաստանի բանջարեղենի մոտ 80%-ն ու մրգերի 60%-ը։

«Արմավիրի մարզի ուսումնասիրությունն ավարտվել է։ Ուրախությամբ հայտնում եմ, որ այս մարզում աճեցրած միրգ-բանջարեղենը թույլատրելի կոնցենտրացիայի խախտում չունի», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը։

Նա ընդգծեց, որ ո՛չ առանձին, ո՛չ էլ գումարային առումով ռիսկեր չկան։ Այսինքն՝ վտանգավոր չէ ոչ միայն առանձին դեղձը կամ սալորը, այլև այդ մրգի մեկ կիլոգրամը, եթե մարդը մեկ օրում այդքան ուտի (ինչը հայերը հաճույքով անում են)։

Житель села Айгедзор Тавушской области Мелс Бабаян в своем саду - Sputnik Արմենիա
Ամենաֆանտաստիկ երազում չէի տեսնի, որ նախագահը հյուր կգա, կամ հարավամերիկյան այգի Տավուշում

Նա նշեց, որ օրինակ Սյունիքի մարզում ամենաաղտոտված մթերքը եղել է կանաչեղենը` ծանր մետաղները կլանելու և կուտակելու առումով, բայց աղտոտման ռիսկ է բացահայտվել նաև կարտոֆիլում, որը մենք ավելի շատ ու հաճախակի ենք օգտագործում։

«Այդ պատճառով մենք հաշվի ենք առնում և՛ նյութերի պարունակությունը, և՛ սպառման ծավալները։ Ոչ մի չափանիշով Արմավիրի մարզում վտանգ չկա», - ընդգծեց Պիպոյանը։

Վերջին հետազոտության մեջ ներառվել են Արարատյան դաշտի ամենատարածված մրգերն ու բանջարեղենը, նմուշները հավաքվել են բոլոր համայնքներից (Էջմիածնի, Արմավիրի, Բաղրամյանի)։ Ուսումնասիրել են չորս ծանր մետաղի պարունակությունը` կապար, մկնդեղ, կադմիում ու սնդիկ։ Համեմատել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ստանդարտների հետ։

Սյունիքը վերակառուցվում է. Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել

Սնդիկ գրեթե չի հայտնաբերվել, մյուս երեք մետաղների պարունակությունն էլ շատ քիչ է եղել, այնպես որ որևէ վտանգ չեն կարող ներկայացնել մարդու համար։

Հերթական անգամ հերքվել են խոսակցություններն այն մասին, որ Մեծամորի ԱԷԿ–ը աղտոտվածության պատճառ կարող է դառնալ։

«Սակայն տարիներ շարունակ ռադիոնուկլիդների մոնիտորինգ է իրականացվել, շատ երկարաժամկետ ու պարբերական բնույթի, և մենք երբևիցե նման խնդիր չենք հայտնաբերել սննդում», - ասաց Պիպոյանը։

Գործնականում ստուգելու համար ուսումնասիրել են ամենաշատ սպառվող միրգ-բանջարեղենը՝ սմբուկ, լոլիկ, դեղձ, խաղող։ Սակայն այդ դեպքում էլ ծանր մետաղների քանակը վտանգավոր չի եղել։ Պիպոյանն ընդգծեց, որ հանգիստ կարելի է շարունակել միրգ-բանջարեղեն ուտել։

Նշենք՝ ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը պատրաստվում է նմանատիպ ուսումնասիրություններ անցկացնել երկրի բոլոր տասը մարզերում։

«Նման բան մեկ էլ 170 տարի առաջ էր եղել». Գյումրիում հաշվարկվում են աղետի պատճառած վնասները

Լրահոս
0