Հայաստանը բարելավել է իր դիրքերը․ հրապարակվել է Էլեկտրոնային կառավարման զարգացման ցուցիչը

© Photo : press office of the Government of RAСтоп-кадр прямого эфира брифинга с участием премьер-министра Никола Пашиняна, вице-премьера Тиграна Авиняна и министра здравоохранения Арсена Торосяна (1 июня 2020). Еревaн
Стоп-кадр прямого эфира брифинга с участием премьер-министра Никола Пашиняна, вице-премьера Тиграна Авиняна и министра здравоохранения Арсена Торосяна (1 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իսկ դեպի ծով ելք չունեցող երկրների շարքում Հայաստանը աշխարհում երկրորդն է՝ զիջելով միայն Ղազախստանին։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Էլեկտրոնային կառավարման զարգացման ցուցիչ 2020-ում Հայաստանը բարելավել է իր դիրքերը 19 կետով։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Վարչապետը օտարերկրացի զբոսաշրջիկներին հրավիրել է կառավարության շենք - Sputnik Արմենիա
Հայաստանը բարելավել է իր զբոսաշրջային մրցունակության դիրքերը. Նիկոլ Փաշինյան

Նա նշել է, որ ՄԱԿ-ը հրապարակել է երկրների Էլեկտրոնային կառավարման զարգացման ցուցիչ 2020-ը, որտեղ Հայաստանը 2018թ.-ի համեմատ իր դիրքերը բարելավել է 19 կետով՝ 193 երկրների շարքում զբաղեցնելով 68-րդ տեղը։

Իսկ դեպի ծով ելք չունեցող երկրների շարքում Հայաստանը աշխարհում երկրորդն է՝ զիջելով միայն Ղազախստանին։

«Մենք ցանկանում ենք կառուցել տեխնոլոգիապես զարգացած, հզոր ու նորարար երկիր, ստեղծել մարտահրավերներին դիմագրավող և ընթացող բեկումնային փոփոխություններից առավելագույնը քաղող պետական համակարգ: Այս նպատակներին հասնելու համար առանցքային դեր ունի թվայնացումը և էլեկտրոնային կառավարումը»,-գրել է Ավինյանը։

Հայաստանը բարելավել է դիրքերը աշխարհի «հզոր անձնագրերի» վարկանիշում

Ավինյանը տեղեկացնում է նաև, հետազոտության արդյունքներով Հայաստանը էլեկտրոնային մասնակցության ցուցիչով նույնպես զգալիորեն բարելավել է դիրքերը 2018 թվականի համեմատ՝ արդյունքում ընդգրկվելով ամենաբարձր վարկանիշ ունեցող երկրների խմբում:

Նշենք, որ ՄԱԿ-ի էլեկտրոնային կառավարման 2018թ. հետազոտության համաձայն Հայաստանը Էլեկտրոնային կառավարման զարգացման ցուցիչում ուներ 0.5944 ցուցանիշ, մինչդեռ 2020թ. այն արդեն 0.7136 է

 

Լրահոս
0