00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես ծնվեց սմայլիկը

© Sputnik / Валерий Мельников / Անցնել մեդիապահոցСмайлики
Смайлики - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Շատ ենք կենտրոնացել բացասականի վրա, ավելի լավ է հիշենք, թե ինչպես ծնվեց դրականը՝ այսպես կոչված սմայլիկը՝ դեղին էմոտիկոնը։
Ինչպես ծնվեց սմայլիկը

1982 թվականն էր։ Ինտերնետ` որպես այդպիսին, այն ժամանակ դեռ չկար։ Կար այսպես կոչված Արփանետ։ Մեր Արփա գետի հետ որևէ կապ չունի՝ պարզապես բավական սահմանափակ մի ցանց, որն ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը ստեղծել էր տարբեր համակարգիչների միջև կապն ապահովելու համար։ Այդ ցանցին արդեն միացել էին ամերիկյան հայտնի բուհեր՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը, Սթենֆորդի համալսարանը և այլ բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Եվ երիտասարդ գիտնականները սկսեցին այդ ցանցով հեռակա բանավեճեր կազմակերպել, որոնք անվանեցին ֆլեյմ։ Դրանք լուրջ գիտական վիճաբանություններ չէին՝ բանավեճեր էին հանուն բանավեճի, որոնց մասնակիցները ամենաանհավանական բաներն էին քննարկում, կատակում էին և հաճախ մոռանում, թե որն էր բանավեճի հիմնական առարկան։

Митинг протестного движения на площади Республики (25 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Հնարավո՞ր է արդյոք ստեղծել որոշումներ կայացնող համահայկական մարմին

Մի անգամ սկսեցին վիճել, թե ինչ կարող է կատարվել այն վերելակում, որը պոկվել և ընկնում է, այսինքն՝ ազատ անկման վիճակում է։ Օրինակ` եթե այդ վերելակում վառվող մոմ կա՝ արդյոք այն կշարունակի՞ այրվել, թե՞ կրակը կմարի, որովհետև կրակը միշտ պահպանվում է միայն օդի հոսանքների շնորհիվ, իսկ ընկնող վերելակում անկշռելիություն է։ Ինչ-որ մեկն էլ ենթադրություն արեց, որ եթե այդ վերելակի հատակին սնդիկ կար թափված, այդ սնդիկը կընդունի գնդի ձև և վերև կբարձրանա։ Մի խոսքով, կլանված վիճաբանում էին, երբ համալսարանական մի ղեկավար միջամտեց և զգուշացրեց. «Դուք վերացական բաներ եք գրում ընկնող վերելակների մասին, իսկ ինչ-որ մեկը կարող է այս ամենը լուրջ ընդունել` կարծելով, թե մենք իրոք վերելակների անվտանգության հետ կապված խնդիրներ ունենք, տագնապալի լուրեր կսկսեն տարածվել»։ Ու հենց այդտեղ էլ ծնվեց կարևոր հարցը՝ ինչպես հասկացնել անտեղյակ մարդկանց, որ գրածը կատակային բովանդակություն ունի։

Եթե Քանյե Ուեսթը նախագահ դառնա, կշահենք մենք ու Չինաստանը

Սեփական փորձով կարող եմ ասել, որ սա լրջագույն խնդիր է։ Ախր շատ հաճախ է պատահել, երբ սոցիալական ցանցում մի գրառում ես անում` համոզված լինելով, որ անխտիր բոլորը կհասկանան՝ սա պարզապես կատակ է։ Ու մեկ էլ տեսնում ես՝ մարդիկ սկսում են լուրջ-լուրջ քննարկել, դատապարտել գրածդ, հեռուն գնացող եզրակացություններ անել, թե որ քաղաքական ուժի կամ իշխանական որ օղակի պատվերն ես կատարում և այլն։ Հիմա ստիպված գրեթե ամեն կատակային գրառումից հետո, տակը բաց տեքստով գրում եմ. «Սա կատակ է»։

Молодые люди в масках на перекрестке улиц Московян, Ханджяна и Налбандяна - Sputnik Արմենիա
Թող այդ ամենի մասին մեր երեխաներն ու թոռները մտածեն, մեզ մեր խնդիրներն էլ բավարար են

Այն ժամանակ՝ 80-ականների սկզբներին, ամերիկացի գիտնականներն էլ էին այս ուղղությամբ մտածում։ Առաջարկում էին անլուրջ գրառումից առաջ ուղղակի աստղանիշ դնել, բայց համաձայնեք` ախր աստղանիշը այնուամենայնիվ կատակի նշան չէ։ Եվ վերջապես Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքի համալսարաններից մեկի երիտասարդ պրոֆեսոր Սքոթ Ֆալմանը գտավ լուծումը։ Հիշեց, որ դեռ 60-ականներին երիտասարդության շրջանում շատ տարածված էին ժպտացող մարդու կլոր դեմքով կարճաթև վերնաշապիկները, ու նա այդ պատկերը վերարտադրեց կետադրական նշաններով՝ երկու կետ՝ դրանք աչքերն են, հետո գծիկ կամ մինուսի նշան՝ դա քիթն է, և իհարկե փակագիծ՝ դա էլ ժպտացող բերանը։ Սքոթ Ֆալմանը դա պատկերեց ու գրեց. «Առաջարկում եմ, որ այս նշանը խորհրդանշի ուրախությունը»։

Թեժ վիճաբանություն «հայու գենի» շուրջ, կամ մենք ու Ամերիկան

Ուրախության կամ կատակի նշանը անմիջապես տարածվեց համալսարանականների շրջանում, հետագայում նաև ողջ համացանցում։ Մի քանի տարի առաջ Սքոթ Ֆալմանը ԲիԲիՍի-ին ասել է. «Արդեն համակերպվել եմ այն մտքի հետ, որ երբ մեռնեմ, մահախոսականում գրելու են՝ Սքոթ Ֆալմանը այն մարդն էր, որը հորինեց համակարգչային սմայլիկը, այնինչ ես ողջ կյանքիս ընթացքում շատ լուրջ հետազոտություններով եմ զբաղվել՝ արհեստական բանականության խնդիրներով։ Սկզբում մտահոգված էի, բայց հիմա մտածում եմ՝ հետո ինչ, որ հայտնի եմ դարձել ոչ թե իմ գիտական լուրջ ուսումնասիրություններով, այլ մարդուկի ժպտացող դեմքով՝ միգուցե լավն էլ դա է»։

«Մահափորձեր» մահվանից հետո. Լենինին նաև դամբարանում էին ուզում «սպանել»

Լրահոս
0