Մոսկովյան բարձրակարգ հյուրանոցում հայտնաբերվել է հայտնի բլոգեր Աննա Համբարձումյանի դին

Մոսկվայի իրավապահ մարմինները սկսել են հետաքննել աղջկա մահվան հանգամանքներն ու պատճառները։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Հայտնի բլոգեր Աննա Համբարձումյանի դին հայտնաբերվել է մոսկովյան էլիտար հյուրանոցի համարում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Իրավապահ մարմինների նախնական տվյալների համաձայն՝ մահվան պատճառը դեղորայքի չարաշահումն է։

A post shared by Anna Vladimirovna (#Королева) (@annaambqueen7) on

ՌԵՆ ՏՎ-ի տվյալներով՝ այժմ իրավապահ մարմինները պարզում են այն մարդու անձը, որի հետ Համբարձումյանը հյուրանոց է գնացել։ Տեղեկության համաձայն՝ նրա մարմնի մոտ «Նուրոֆենի» հաբեր են եղել։

Երբ կինը տղամարդուց ուժեղ է․ 5 հայուհիներ, որոնք տղամարդու մասնագիտություն են ընտրել

Mash Telegram ալիքն իր հերթին հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել «Պյոտր I» հյուրանոցում։ Բլոգերը կանգ է առել 567 համարում։

«Իսկ երեկ` երեկոյան ժամը հինգին, նրան մահացած են հայտնաբերել։ Լրիվ մերկ, անկողնու վրա սև շրջազգեստ ու PRADA պայուսակ է եղել», - նշված է հաղորդագրության մեջ։

Նշված է, որ անձնական իրերից Աննայի վրա միայն թևնոց է եղել։

Նշենք՝ աղջիկը հեռուստատեսությամբ որպես փորձագետ է հանդես եկել տարբեր թոք շոունեորում ու Instagram-ում բլոգ է վարել։ Նա 367 հազար բաժանորդ ունի։ Աննան իրեն էքստրասենս ու թագուհի էր անվանում։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала