Վնասվածքը եղել է գլխի շրջանում. զինծառայողի մահվան դեպքով քրգործ է հարուցվել

© © Sputnik / Asatur YesayantsВоенная экипировка
Военная экипировка  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով էլ հարուցվել է քրեական գործ։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Հայաստանում ժամկետային զինծառայող Ալիկ Մանուկյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Шапка военнослужащего - Sputnik Արմենիա
Հայաստանում ժամկետային զինծառայող է մահացել

«Այսօր, ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պատասխանատվության տարածքում հայտնաբերվել է Ալիկ Մանուկյանը` գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով»,–նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ Ալիկ Մանուկյանը ծնվել է 2000 թվականին, իսկ ծառայության է մեկնել 2019–ի 1–ին զորակոչին` Վայոց Ձորի զինկոմիսարիատից։

Մարտական դիրքում զինվոր է սպանվել. հարուցվել է քրեական գործ

Լրահոս
0