00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարյուրավոր մարդիկ են արձագանքել Նիկոլ Փաշինյանի կոչին

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция и.о. премьер-министра Армении Никола Пашиняна (20 ноября 2018). Еревaн
Пресс-конференция и.о. премьер-министра Армении Никола Пашиняна (20 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը կարծում է, որ փոխանցումները ոչ թե նյութական, այլ բարոյական աջակցություն են բանակին, մեր պետությանը:

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Վերջին երկու ժամվա ընթացքում հարյուրավոր փոխանցումներ են եղել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այսօր առավոտյան վարչապետը Facebook-ում գրել էր, որ բանակին աջակցություն ցուցաբերել ցանկացողները կարող են նվիրատվություններ փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին նաև օնլայն եղանակով:

«Շնորհակալ եմ, սիրելի հայրենակիցներ: Սա ոչ միայն նյութական, այլև շատ ավելի մեծ բարոյական աջակցություն է մեր բանակին, մեր պետությանը,- Facebook–ում գրել է նա՝ մեկ անգամ ևս խնդրելով ձեռնպահ մնալ բանակի համար որևէ գույք ձեռքբերելու նախաձեռնությունից,– այդ գույքի համար ծախսվելիք գումարը պարզապես փոխանցեք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, որի գործունեությունը լիարժեք թափանցիկ է և գտնվում է օրենքով նախատեսված վերահսկողության ներքո»։

Փաշինյանը նաև հրապարակել է հիմնադրամի կայքի հղումը, որով ցանկացողները կարող են ծանոթանալ նվիրատուների ցանկին, փոխանցված գումարների չափին: Այս պահին հիմնադրամի կայքում 20.07. 2020թ-ի ամսաթվով փոխանցումներ կատարողների թիվը 310 է:

Բայց վարչապետի կոչին նախորդած օրերին ևս փոխանցումներ են եղել, ընդ որում` ոչ միայն ՀՀ քաղաքացիներից, այլև արտերկրում բնակվող հայերից:

Հայ զինվորների խոսքը - Sputnik Արմենիա
«Անհոգ եղեք...». հայ զինծառայողները հուզիչ ուղերձ են հղել առաջնագծից. տեսանյութ

Հիմնադրամի կայքը թույլ է տալիս փոխանցում կատարողներին նաև ուղերձ հղել հայոց բանակին: Բազմաթիվ փոխանցողներ, օգտվելով այդ հնարավորությունից, իրենց բարեմաղթանքներն են ուղղել ՀՀ սահմաններն անառիկ պահող զինվորներին:

«Մինչև մեր վերջին շունչը, աշխարհի որ ծայրում էլ լինենք, ամբողջ ընտանիքով, ձեզ հետ ծառայելու ենք Հայաստանի Հանրապետությանը ու հայ ժողովրդին։ Ձեր ցավը տանեմ: Դուխով»,- գրել է արտասահմանում բնակվող հայերից մեկը:

Նշենք, որ փոխանցումները սկսվում են 1000 դրամից ու հասնում մինչև մի քանի հարյուր դոլարի: Հիմնադրամի տրամադրած պաշտոնական տեղեկատվության համաձայն` վերջին 3 օրվա ընթացքում (17․07․2020-20.07.2020) կատարվել է շուրջ 13 000 000 դրամի նվիրատվություն:

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 20-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 4 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Լրահոս
0