Դավա Մանուկյանն ու Ֆիլիպ Կիրկորովը խոստանում են «լեգենդար» տեսահոլովակ ստեղծել

© Sputnik / Максим Блинов / Անցնել ֆոտոբանկФилипп Киркоров на концерте "Песня года - 2019" (7 декабря 2019). Москвa
Филипп Киркоров на концерте Песня года - 2019 (7 декабря 2019). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Օլգա Բուզովայի հայազգի ընտրյալը երևում է`լրջորեն որոշել է գրավել ռուսական շոու բիզնեսը։ Նա արդեն հայտարարել է Կիրկորովի հետ համատեղ աշխատանքի մասին։

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Բլոգեր Դավան (Դավիթ Մանուկյան) և ռուսական փոփ-արքա Ֆիլիպ Կիրկորովը համատեղ երգ են պատրաստում։

Օլգա Բուզովայի ընտրյալն Instagram-ի իր էջում Կիրկորովի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել։

«Մենք պատմություն ենք կերտում։ Սա լեգենդար երգ է դառնալու։ Մեր համատեղ հիթն ապրելու է դարերի մեջ, այն երգելու են մեր թոռները»,-այսպես է «համեստորեն» մակագրել տեսանյութը Մանուկյանը։

Պետք է խոստովանել, որ երիտասարդ հայ բլոգերը բավականին փառասիրական ծրագրեր ունի։ Դավան նաև հայտարարել է, որ Король ալբոմը լույս կտեսնի հուլիսի 24-ին։

Կադրերից դատելով` նա կատարում է հայտնի Зайка моя երգը, բայց լիովին այլ հնչողությամբ։ ««Եղբայր, սա հաստատ խփելու է, սպասում եմ երգին, բոմբ է լինելու», «Լավագույնները»»,-այսպես են օգտատերերն արձագանքել տեսանյութին։ Դավա Մանուկյանը հայտնի է դարձել առաջին հերթին որպես վիդեոբլոգեր։

Мужик сказал, мужик сделал - Sputnik Արմենիա
Հայերենը, մեքենաները, աղջիկները. ի՞նչ են քննարկել բլոգեր Ադամյանն ու Բուզովայի հայ ընկերը

Բացի այդ, երիտասարդը սեփական երգերն է թողարկում։ Ընդ որում` դրանցից մեկը, որը կոչվում է «Հարբած կլինեմ», կարճ ժամանակում այնքան հայտնի է դարձել, որ Բուզովան, դեռ անձամբ ծանոթ չլինելով Դավայի հետ, պարել է այդ երգի տակ և տեսանյութը հրապարակել Instagram-ի իր էջում։

Բլոգեր և երգիչ Դավայի (Դավիթ Մանուկյան) մասին հասարակության մեծ մասն իմացավ անցած տարվա աշնանը, երբ նա նկարահանվեց ռուս ճանաչված երգչուհի Օլգա Բուզովայի տեսահոլովակում։ Հենց այն ժամանակ լուրեր տարածվեցին, որ արտիստներն անտարբեր չեն միմյանց նկատմամբ։

Դեկտեմբերին արդեն Օլգան խոստովանեց բլոգերի հետ սիրավեպի մասին։ Դրանից հետո նրանք գրեթե մշտապես միասին են հանդես գալիս՝ սոցիալական ցանցերում, փոքրիկ հումորային համարներում և տեսահոլովակներում կամ պարզապես աշխատավայրից ու հանգստավայրից հրապարակած լուսանկարներում։ Զույգի հարաբերությունները ամենաաղմկահարույցներից և քննարկվողներից մեկն են ռուսական շոու բիզնեսում։

Բուզովայի փեսացուն ամեն ինչի պատրաստ է․ Մանուկյանը դեմ չէ «մեծական» ֆիլմում նկարահանվելուն

Դավան բացառիկ է նրանով, որ բավականին կարճ ժամանակահատվածում նրան հաջողվեց համացանցում գրեթե 12 միլիոն հետևորդ հավաքել։ Այդ ֆենոմենալ թռիչքի շնորհիվ 27-ամյա երիտասարդը հայտնվեց շատերի ուշադրության կենտրոնում։  Վերջերս բլոգերը նկարահանվեց ճանաչված երգիչ Եգոր Կրիդի Love is երգի տեսահոլովակում։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала