«Մարտի 1»-ի տուժողը դատարանում չի տեսնում իրական մեղավորներին և պահանջում է փոխհատուցում

© Sputnik / Andranik GhazaryanСудебное заседание по делу 1 марта (23 июня 2020). Еревaн
Судебное заседание по делу 1 марта (23 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Եթե մինչ այժմ «Մարտի 1»-ի գործով դատավարության ընթացքում մեղադրող կողմից դժգոհություններ են ունեցել ու բացարկներ են հայտնել միայն պաշտպանները, ապա այսօր նրանց միացավ նաև տուժողներից մեկի ներկայացուցիչը:

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. «Մարտի 1»-ի գործով տուժող Սերգեյ Եղիազարյանի ներկայացուցիչ Էդուարդ Ասլանյանն այսօր դատարանին միջնորդություն ներկայացրեց դատախազներին բացարկ հայտնելու վերաբերյալ: Նա հայտարարեց, որ նրանքը չեն կարող մասնակցել քրեական գործի քննությանը և պետք է հեռացվեն վարույթից:

Ասլանյանը նշեց, որ Սերգեյ Եղիազարյանը, թեև հարցաքննվել է քրգործի ընթացքում, բայց այսօր գործի նյութերում բացակայում են նրա ցուցմունքների արձանագրությունները, դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը և այլն: Եղիազարյանը զրկված է եղել գործի նյութերին և փաստաթղթերին ծանոթանալու իրավունքից:

Юрий Хачатуров и Сейран Оганян входят в зал суда перед началом заседания по делу 1 марта (23 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Սեյրան Օհանյանի պաշտպանն առաջարկում է հետաձգել «Մարտի 1»-ի դատաքննությունը. որն է պատճառը

Նույն պատճառով տուժողը զրկվել է վնասի փոխհատուցման պահանջ ներկայացնելու իրավունքից ու նույնիսկ չի ստացել ՀՀ կառավարության՝ մարտի 1-ի իրադարձությւնների տուժողներին հատկացրած փոխհատուցումը:

«Գտնում ենք, որ սույն քրեական գործով ամբաստանյալներին ներկայացված մեղադրանքները ոչ մի առնչություն չունեն 2008թ-ի մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների, ինչպես նաև՝ Սերգեյ Եղիազարյանին պատճառված ֆիզիկական ու նյութական վնասի հետ»,- ասաց Ասլանյանը:

Նրա խոսքով` դատախազությունը ևս տեղյակ է եղել, որ Եղիազարյանի իրավունքները քրեական գործի նախաքննության ընթացքում խախտվում են, բայց անտեսել է ու թույլ է տվել, որ կանխակալ քննություն իրականացվի:

Մյուս տուժողների ներկայացուցիչները չմիացան Ասլանյանի միջնորդությանը, իսկ գործով տուժող Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, դատարանում նախ հայտարարեց` նախորդ իշխանությունները փոխհատուցել են բոլոր գույքային վնասները՝ թալանված ու ավերված խանութների, ինչպես նաև այրված ավտոմեքենաների տերերին, որոնց թվում նաև Սերգեյ Եղիազարյանին: Այդուհանդերձ, Քլոյանը հայտնեց, որ Եղիազարյանին որպես տուժող չի ընդունում:

«Մեր պայքարի 12 տարիների ընթացքում ես այդպիսի տուժող չեմ տեսել: Ինչո՞ւ նա մեր կողքին չի կանգնել 12 տարի: Որտե՞ղ էիր այս 12 տարին»,- ասաց Քլոյանը՝ միանալով միջնորդությունը մերժելու դիրքորոշմանը: Պաշտպանական կողմը ևս միացավ մեղադրող կողմին բացարկ հայտնելու միջնորդությանը:

Դատարանը Քոչարյանի գործի վարույթը կասեցնելու հարցն այժմ չի քննի․ դատավորը սպասման մեջ է

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը Էդուարդ Ասլանյանի միջնորդությունն այս կերպ մեկնաբանեց. «Կախված նրանից, թե  տվյալ տուժողն ինչ դիրքորոշում ունի մարտի 1-2-ի իրադարձությունների մեղավորների նկատմամբ, մի դեպքում ստանում է պետությունից գումար, մյուս դեպքում՝ չի ստանում: Եվ այս մոտեցումն իրականացվում է փաստորեն դատախազների միջոցով»:

Ալումյանը կարծիք հայտնեց, որ տուժող Եղիազարյանն ի սկզբանե այն տեսակետին է եղել, որ «Մարտի 1»-ի իրական մեղավորներն այժմ դատարանում չեն, դրա համար էլ փոխհատուցում չի ստացել:

«Այն տուժողները, որ գալիս են, ասում են՝ պարոն Քոչարյանը և մյուսները մեղավոր են, փաստորեն փոխհատուցում ստանում են: Այն տուժողները, որ ուրիշ կարծիքի են հայտնում չեն ստանում»,- ասաց Ալումյանը:

Роберт Кочарян беседует с адвокатами Айком Алумяном и Ованнесом Худояном по окончанию судебного заседания по делу 1 марта (23 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Քոչարյանի պաշտպանները պահանջում են դատարան հրավիրել ՍԴ դատավորներին. մութ հարցեր կան

Տուժողների նկատմամբ տարբերակված մոտեցման տեսակետը կիսեցին նաև մյուս ամբաստանյալների պաշտպանները:

Կողմերին լսելուց հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության մասին որոշում կայացնելու: Այն կհրապարակվի այսօր, 17:50-ին:

Հիշեցնենք՝ մինչ այդ դատարանն այսօր մերժել է գործով ամբաստանյալ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի միջնորդությունը՝ դատական գործն անորոշ ժամանակով` մինչև դատավորներին հայտարարված վեթինգի ավարտը հետաձգելու միջնորդությունը:

Մերժել է նաև գործով նոր վկաներ դատակոչելու՝ պաշտպանական կողմի միջնորդությունները:

Դրանց թվում են ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը, նախկին պատգամավորներ Դավիթ Հարությունյանը, Արմեն Ռուստամյանը, Ավետ Ադոնցն ու Արծրունի Աղաջանյանը, ովքեր ՀՀ Քր.Օր. 300․1 հոդվածի փոփոխությունների օրենքի նախագծի հեղինակներն են:

Իսկ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդել էր վկաների մեջ ընդգրկել 2008 թ․մարտի 8-ի դրությամբ ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Գագիկ Հարությունյանին, ՍԴ նախկին դատավոր Հրանտ Նազարյանին, Ֆելիքս Թոխյանին, դատավորներ Վլադիմիր Հովհաննիսյանին և Կիմ Բալայանին, ովքեր մասնակցել են նախագահի թեկնածուներ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Տիգրան Կարապետյանի դիմումների հիման վրա ԿԸՀ 2008 թ․ փետրվարի 24-ին նախագահ ընտրվելու մասին որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի քննությանը:

Իշխանությունները պատրաստ չեն լսել. Ռոբերտ Քոչարյանը մտահոգություններ ունի. տեսանյութ

Միջնորդության մեջ նշված էր նաև Սամվել Մայրապետյանի անունը, որն, ըստ պաշտպանական կողմի կարող է կարևոր տեղեկություն տրամադրել Ռոբերտ Քոչարյանին՝ կաշառք ստանալու մասով առաջադրված մեղադրանքի վերաբերյալ:

Մայրապետյանը, հիշեցնենք, մեղադրվում է ավելի քան 5 միլիարդ դրամի հարկեր չվճարելու գործընթացը կազմակերպելու, ինչպես նաև Արմեն Գևորգյանի կողմից հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի կաշառքի գումարն օրինականացնելու համար:

Նշվում էր նաև պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի անունը, որը 2008 թ.-ին ստորագրել էր Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված թիվ 0038 հրամանը։

Միջնորդությունների լայնածավալ քննարկումից հետո, սակայն, դատարանը որոշեց պաշտպանների միջնորդությունները հետաձգել և անդրադառնալ դատական գործընթացի ավելի ուշ փուլերում:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն