Հայտնի է Մոսկվայից և Նովոսիբիրսկից դեպի Երևան չարտերային չվերթերի ժամանակացույցը

© Sputnik / Константин МихальчевскийS7 Airlines ավիաընկերության Boeing 737-53C մարդատար ինքնաթիռը Սիմֆերոպոլի օդանավակայանում
S7 Airlines ավիաընկերության Boeing 737-53C մարդատար ինքնաթիռը Սիմֆերոպոլի օդանավակայանում - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հարցերի դեպքում քաղաքացիները պետք է դիմեն «S7» և «Aircompany Armenia» ընկերություններին։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. ՌԴ–ում Հայաստանի դեսպանությունը ներկայացրել է Մոսկվայից և Նովոսիբիրսկից դեպի Երևան «S7» և «Aircompany Armenia» ընկերությունների կողմից իրականացվելիք չարտերային չվերթերի ժամանակացույցը։

Самолет юбилейного рейса Ереван - Москва приземляется в аэропорту Звартноц (30 декабря 2019). Ереван - Sputnik Արմենիա
4 չվերթ՝ 2 օրում. օդային փոխադրումներն աստիճանաբար աշխուժանում են

Հուլիսի 23-ին կկայանա «S7» ընկերության Մոսկվա-Երևան չվերթը «Դոմոդեդովո» օդանավակայանից (ժամը 12։40-ին)։

Տոմսերը կարելի է ձեռք բերել ավիաընկերության կայքից կամ օդանավակայանի ընկերության տոմսարկղից։

Հուլիսի 29-ին նախատեսված է «Aircompany Armenia» ընկերության Նովոսիբիրսկ-Երևան չվերթը (ժամը 18։00-ին)

Տոմսերը կարելի է ձեռք բերել ավիաընկերության կայքից, ինչպես նաև երևանյան գրասենյակից (հասցե՝ Վ․Սարգսյանի 10) կամ Նովոսիբիրսկի օդանավակայանի տոմսարկղից։

Բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել նշված ավիաընկերություններին։

Լրահոս
0