Լուցկում ահաբեկիչն ազատ է արձակել պատանդներին, Կրիվոշին բռնել են. տեսանյութ

© REUTERS / PAVLO PALAMARCHUKТрое заложников выходят из захваченного пассажирского автобуса в городе Луцк (21 июля 2020). Украина
Трое заложников выходят из захваченного пассажирского автобуса в городе Луцк (21 июля 2020). Украина - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հանցագործին կարողացել են բռնել ուժային հատուկ ստորաբաժանումների գրոհի ժամանակ։ Հատուկ գործողությունների ժամանակ պայթյուն և կրակոցներ են հնչել։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի Լուցկ քաղաքում ավտոբուս առևանգած Մաքսիմ Կրիվոշն ազատ է արձակել պատանդներին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի նախագահ կատարել է ահաբեկչի պահանջը և «Երկրաբնակները» ֆիլմը դիտելու կոչով տեսաուղերձ է ձայնագրել։

Նշվում է, որ ահաբեկչին բռնել են ավտոբուսի գրոհի ժամանակ հատուկ ստորաբաժանումների ուժայինները։ Լրագրող Անատոլի Շարին իր Telegram ալիքում գրել է, որ հատուկ գործողությունների ժամանակ պայթյուն և կրակոցներ են լսվել։

Ավելի վաղ զինված տղամարդը ավտոբուսի ուղևորներին պատանդ էր վերցրել և սպառնում էր պայթեցնել այն. հանցագործը հայտնել էր, որ իր մոտ նռնակ և այլ զենք կա։ Քաղաքի կենտրոնը շղթայված է, տեղում հատուկ նշանակության ջոկատներ են աշխատում։

 

Լրահոս
0