00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էկոաղետն անխուսափելի է, կամ ինչու են դիմակները չարյաց փոքրագույնը

© Sputnik / Andranik GhazaryanВыброшенная использованная медицинская маска
Выброшенная использованная медицинская маска - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առողջապահության նախարարությունը, ինչպես նաև Շրջակա միջավայրի նախարարությունը, հորդորում են օգտագործած  դիմակները նետել առանձին տոպրակներով, այլապես դրանք կարող են վարակի տարածման աղբյուր հանդիսանալ։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի –Sputnik, Լաուրա Սարգսյան. SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր տիպի վարակից պաշտպանվելու համար օգտագործվող դիմակները ժամանակի ընթացքում կարող են դառնալ Հայաստանի շրջակա միջավայրի աղտոտման գործոններից մեկը։ Դրանում համոզված են բնապահպաններն ու փորձագետները։ Միևնույն ժամանակ նրանք պնդում են, որ երկրում աղբի, դրա վերամշակման, ուտիլիզացման և տեսակավորման հետ կապված խնդիրներն այնքան շատ են, որ դիմակի տեսքով թափոնները չարյաց փոքրագույնն են։ Սակայն ամեն ինչի մասին` հերթով։

Девушка держит медицинскую маску  - Sputnik Արմենիա
Դիմակը խանգարո՞ւմ է շուրթերը մեծացրած կամ քիթը փոքրացրած հայերին

Բանն այն է, որ «Կիոդո» ճապոնական գործակալությունը հոդված է հրապարակել, որում ասվում է, որ դիմակների, ինչպես նաև լատեքսային ձեռնոցների և COVID-19–ից պաշտպանվելու  համար այլ միջոցների օգտագործման դեպքերի աճը կարող է հանգեցնել համաշխարհային օվկիանոսի հետագա աղտոտման։ Եթե այսօր անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն, մարդկությանն իսկական աղետ է սպասում։ Հեղինակները մեջբերում են քաջատեղյակ աղբյուրների տվյալները։

Երկրում երկարացված դիմակային ռեժիմը հաշվի առնելով` Առողջապահության նախարարությունը, ինչպես նաև Շրջակա միջավայրի նախարարությունը կոչ են անում օգտագործած դիմակները աղբը նետել առանձին տոպրակի մեջ դնելուց հետո։  Օգտագործած դիմակները չի կարելի թողնել սեղանին կամ այլ մակերեսների վրա, քանի որ դրանք կարող են վարակի տարածման աղբյուր դառնալ։

Երկու գերատեսչություններն էլ սահմանափակվում են միայն խորհուրդներով, մնում է հույսը դնել մարդկանց խելամտության և բնապահպանական գրագիտության վրա։

Քանի դեռ աշխարհը մտածում է այն մասին` ինչպես վարվել բազմաթիվ «դիմակային» թափոնների հետ, Հայաստանում դեռ նոր են որոշում աղբի տեսակավորման ծրագիր գործարկել։

Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը, երկրում թափոնների առումով ոչինչ չի փոխվել։

Житель индийского штата Махараштра Шанкар Кураде в золотой маске - Sputnik Արմենիա
Հնդիկ տղամարդը մոտ 4000 դոլար է վճարել ոսկե դիմակի համար, բայց գիտի, որ դա իրեն չի փրկի

«Ինչպես տասնամյակներ շարունակ աղբը  լցնում էին Նուբարաշենի աղբանոց, այնպես էլ շարունակում են դա անել», – ասաց Կարապետյանը։

Իրավասու մարմիններն օգտագործած դիմակներն առանձին  չեն հավաքում, հետո վերացնում դրանք։ Կարապետյանի խոսքով` վարակի տարածման աղբյուր կարող են լինել ոչ միայն դիմակները, այլև այլ թափոններ։ Միևնույն ժամանակ նա նշեց, որ տեսանելի ապագայում (խոսքը մի քանի ամսվա մասին է) Հայաստանում կսկսեն  տեսակավորել աղբը։ Կարապետյանի պարզաբանմամբ` գործընթացն արդեն մեկնարկել է. համապատասխան ծրագրի շրջանակում շուրջ 4 մլն է հատկացվել` չհաշված համայնքի միջոցները։

Ոստիկանները դիմակներ են բաժանում փողոցում և արձանագրություն կազմում. տեսանյութ

Բնապահպան Կարինե Դանիելյանն իր հերթին Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ իշխանություններն ի սկզբանե պետք է քաղաքացիներին բացատրեին` ինչպես օգտագործել դիմակը և ինչ անել այն օգտագործելուց հետո։

«Ցավոք, մեզ մոտ քիչ բան է ուտիլիզացվում։ Իհարկե, դիմակի թափոններն առանձին խնդիր են, սակայն թափոնների հետ կապված իրավիճակը երկրում առանց այդ էլ հուսադրող չէ», – ասաց Դանիելյանը։

Նա նշեց, որ դեն նետած դիմակները վտանգ են ներկայացնում բնապահպանության համար` գետերի, լճերի, էկոհամակարգի։ Բնապահպանը դրա լուծումը տեսնում է բնակչության բնապահպանական գրագիտությունը բարձրացնելու մեջ։ Նա որերորդ տարին է` կրթության նախարարին առաջարկում է դպրոցական ծրագրում ներառել «Բնապահպանություն» առարկան։ Դանիելյանը համոզված է, որ մարդը պետք է բնապահպանական դաստիարակություն ստանա դպրոցից սկսած։

 Фабрика по производству медицинских масок в деревне Арцваберд, Тавуш - Sputnik Արմենիա
Շուկայում պաշտպանիչ դիմակների պրոֆիցիտ կա. գործարանային դիմակը կարող է դառնալ պարտադիր

Մեկ այլ քայլ է աղբի տեսակավորումը և հետագա գրագետ ուտիլիզացիան։

Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանի կարծիքով` դիմակներն իսկապես վտանգ են ներկայացնում երկրի բնապահպանության համար, սակայն առկա էկոխնդիրների ֆոնին այդ վտանգը չնչին է։

«Մարտկոցները, հին համակարգչային տեխնիկան ընդերքն ու ջուրն ավելի շատ են աղտոտում, քան դիմակները», – ասաց Միքայելյանը։

Եվ եթե դիմակները սկսել են զանգվածաբար օգտագործել մի քանի ամիս առաջ, ապա համակարգչային տեխնիկան օգտագործվում է տարիներով։ Այդքան վտանգավոր չեն նաև բազմակի օգտագործման դիմակները, որոնք Հայաստանում պատրաստվում են նեոպրենից` սինթետիկ կաուչուկից։

Ինչո՞ւ դիմակով չեք․ ճապոնացին ոտքով հասել է Հայաստան ու համավարակի պատճառով մնացել այստեղ

Փորձագետի խոսքով` լուրջ էկովտանգ են ներկայացնում նաև պլաստիկ տարաները։

Էկոհամակարգին հասցվող վնասից խուսափելու համար նա առաջարկում է հատուկ ենթակառուցվածք ստեղծել։  Ինչ վերաբերում է դիմակներին, ապա այդ հարցն ավելի հեշտ է լուծել. անհրաժեշտ է հատուկ աղբամաններ  տեղադրել, որտեղ քաղաքացիները կկարողանան նետել դրանք։

Լրահոս
0