Գերմանիայում հրկիզել են ՀՀ դեսպանության ծառայողական ավտոմեքենան. լուսանկարներ

© Photo : Facebook / Anna A. NaghdalyanПоджог автомобиля посольства Армении в Германии (23 июля 2020). Берлин
Поджог автомобиля посольства Армении в Германии (23 июля 2020). Берлин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԳԴՀ դաշնային արտաքին քաղաքական գերատեսչությունը, Բեռլինի երկրամասային ոստիկանությունը և ոստիկանության համապատասխան մարմինները պաշտոնապես տեղեկացված են:

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Այս գիշեր՝ հուլիսի 23-ին, ժամը 00.12-ին, հրկիզվել է Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության ծառայողական ավտոմեքենան: Տեղեկությունը հայտնում է Գերմանիայում Հայաստանի դեսպանության Facebook-ի էջը։

© Photo : Facebook / Anna A. NaghdalyanԳերմանիայում հրկիզել են ՀՀ դեսպանության ծառայողական ավտոմեքենան
Գերմանիայում հրկիզել են ՀՀ դեսպանության ծառայողական ավտոմեքենան. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Գերմանիայում հրկիզել են ՀՀ դեսպանության ծառայողական ավտոմեքենան

«ԳԴՀ դաշնային արտաքին քաղաքական գերատեսչությունը, Բեռլինի երկրամասային ոստիկանությունը և ոստիկանության համապատասխան մարմինները պաշտոնապես տեղեկացված են»,–ասված է հաղորդագրության մեջ:

© Photo : Facebook / Anna A. NaghdalyanԳերմանիայում հրկիզել են ՀՀ դեսպանության ծառայողական ավտոմեքենան
Գերմանիայում հրկիզել են ՀՀ դեսպանության ծառայողական ավտոմեքենան. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Գերմանիայում հրկիզել են ՀՀ դեսպանության ծառայողական ավտոմեքենան

Տեղեկացվում է, որ այժմ գերմանացի ոստիկաններն ու փորձագետները կատարում են ծառայողական քննություն՝ դիտարկելով միտումնավոր հրկիզման վարկածը:

Վնասվածք ստացած և բերման ենթարկված ադրբեջանցիներ․ Լեհաստանում հայերի ցույցը թեժ է անցել

Նշենք, որ հայ–ադրբեջանական սահմանին վերջին 10 օրերի ընթացում գրանցված լարման հետևանքով, տարբեր երկրներում հայ համայնքի ներկայացուցիչները հանրահավաք են իրականացնում Ադրբեջանի դեսպանատների դիմաց` բողոքելով այդ երկրի ագրեսիվ պահվածքից։ Խաղաղ ակցիանները հաճախ վերաճում են բախումների հայերի և ադրբեջանցիների միջև։ Մասնավորապես բախումներ եղան Լեհաստանում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ–ում, Մոլդովայում։

Լրահոս
0