Ռուս գիտնականները սարք են ստեղծել, որն օգնում է մաշկով «տեսնել»

© Sputnik / Armenuhi MkhoyanЖительница Гюмри Ованна
Жительница Гюмри Ованна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Հատուկ վերահսկիչ սարքի և վիբրոմատրիցայի օգնությամբ առարկաների հեռու և մոտիկ դասավորվածության քարտեզը «փոխանցվում է» մարդու մաշկին:

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի –Sputnik. Կալինինգրադի Կանտի անվան Բալթյան դաշնային համալսարանի աշխատակիցները սկսել են «սենսորային տեսողության» համար տեխնիկայի ստեղծման աշխատանքները։ Այն կույր մարդկանց թույլ կտա «տեսնել» մաշկով` շոշափման օգնությամբ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Участница акции Тотальный диктант-2015 в библиотеке для слепых в Челябинске. - Sputnik Արմենիա
Հայաստանը կօգնի գրքեր հրատարակել կույրերի և թույլ տեսողություն ունեցողների համար

Սարքը հետևյալ սկզբունքով է աշխատում. տեսողության հետ կապված խնդիրներ ունեցող մարդու գլխին տեղադրված 3D տեսախցիկը կարդում է շրջակա միջավայրի պատկերները, այնուհետև մինի համակարգիչը տեսախցիկի տեսադաշտում գտնվող առարկաների հեռավորության քարտեզ է ստեղծում։

Հատուկ վերահսկիչ սարքի և վիբրոմատրիցայի օգնությամբ հեռու և մոտիկ գտնվող առարկաների քարտեզը «փոխանցվում է» մարդու մաշկին: 3D քարտեզի յուրաքանչյուր տարր (պիկսել) ձեռք է բերում հեռավորության նշանակություն, և որքան առարկան ավելի մոտ է գտնվում այդ պիկսելի գոտուն, այդքան ավելի ուժեղ է վիբրացիան վիբրոմատրիցայի համապատասխան հատվածում, որը զգացվում է մաշկի վրա։

Համալսարանի աշխատակիցներն արդեն իսկ ստացել են սենսորային տեսողության սարքի պատենտը։

Աշխարհը «տեսնել» առանց տեսնելու, կամ ինչպես են կույրերը «բացում» տեսնողների աչքերը

Լրահոս
0