Ուկրաինայի Պոլտավա քաղաքում տղամարդը պատանդ է վերցրել գնդապետին. տեսանյութ

© Photo : Департамент уголовного розыска УкраиныВ Полтаве мужчина взял в заложники полицейского и угрожает взорвать гранату
В Полтаве мужчина взял в заложники полицейского и угрожает взорвать гранату - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պոլտավայում պատանդ վերցրած տղամարդու հիմնական պահանջը քրեական պատասխանատվությունից խուսափելն է, նա արդեն դատվածություն ունի։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. Ուկրաինայի Պոլտավա քաղաքում տղամարդը նախ պատանդ է վերցրել ոստիկանին ՝ սպառնալով նռնակ պայթեցնել, հետո նրան փոխանակել է վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վիտալի Շիյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ վկայակոչելով Ուկրաինայի քրեական հետախուզության դեպարտամենտին։

Դեպքը տեղի է ունեցել Օստապ Վիշնիի փողոցում գտնվող վարչական դատարանի շենքի մոտ, երբ տղամարդուն փորձել են ձերբակալել մեքենայի առևանգման համար:

Բանակցությունների արդյունքում շարքային աշխատակցին փոխանակել են վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վիտալի Շիյանի հետ։ հանցագործը նրա հետ դուրս է եկել քաղաքից իրեն տրամադրված ավտոմեքենայով։ Այժմ նրանք ուժայինների ուղեկցությամբ շարժվում են Կիևի ուղղությամբ։

Նախնական տվյալներով՝ տղամարդը նախկինում դատված է եղել և հիմա էլ ուզում է խուսափել քրեական պատասխանատվությունից։

© Photo : Департамент уголовного розыска УкраиныՈւկրաինայի Պոլտավա քաղաքում տղամարդը պատանդ է վերցրել գնդապետին
Ուկրաինայի Պոլտավա քաղաքում տղամարդը պատանդ է վերցրել գնդապետին. տեսանյութ - Sputnik Արմենիա
Ուկրաինայի Պոլտավա քաղաքում տղամարդը պատանդ է վերցրել գնդապետին

Օրերս Ուկրաինայի մեկ այլ քաղաքում՝ Լուցկում, տեղի բնակիչներից մեկը պատանդ էր վերցրել ավտոբուսի ուղևորներին: Բանակցությունները տևեցին ավելի քան 10 ժամ։ Նա պահանջեց, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բոլորին կոչ անի դիտել «Երկրաբնակներ» ֆիլմը։ Երբ նախագահը կատարեց այդ պահանջը, տղամարդն ազատ արձակեց պատանդներին։

Լրահոս
0