00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իսրայելը մտնում է մեծ խաղի մեջ. Թուրքիայի ծրագրերը կարող են ձախողվել

© AP Photo / Maxim ShemetovПремьер-министр Израиля Биньямин Нетаньяху и президент России Владимир Путин (справа) на встрече, посвященной 75-й годовщине восстания в Собиборе (29 января 2018). Москва
Премьер-министр Израиля Биньямин Нетаньяху и президент России Владимир Путин (справа) на встрече, посвященной 75-й годовщине восстания в Собиборе (29 января 2018). Москва  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մոտ երկու հազար կիլոմետր երկարությամբ ծովային գազատարը` տասը միլիարդ խորանարդ մետր հզորությամբ և յոթ միլիարդ դոլար նախնական արժեքով, նախատեսում են կառուցել յոթ տարվա ընթացքում:

Սերգեյ Սավչուկ, ՌԻԱ Նովոստի

Ինչպես այս շաբաթ հաղորդել Է Reuters գործակալությունը, Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել Եվրամիության հետ համաձայնագրին, որի շրջանակներում նախատեսվում է կառուցել EastMed ծովային գազատարը:

Катарский эмир Шейх Тамим Бен Хамад аль-Тани говорит по телевидению об экономических последствиях новой пандемии коронавируса (24 апреля 2020). Доха - Sputnik Արմենիա
Նոր սպառնալիք. Կատարը պատրաստ է գազային պատերազմ սանձազերծել

Բազմաթիվ ռուսական պարբերականներ, որոնք տարիներով մակաբույծի պես ապրում են Ռուսաստանի հերթական պարտությունը նկարագրելու հաշվին, լցվեցին հրապարակումներով, որոնց հիմնական «կրկներգը» հանգում էր նրան, որ Հին աշխարհը ռուսական խողովակաշարային գազին այլընտրանք է գտել։ Սակայն նրանց թիրախային լսարանի ուրախությունը կարող է կարճաժամկետ լինել մի շարք պատճառներով։

Սկսենք նրանից, որ EastMed-նախագիծը շատ երիտասարդ է և տեխնիկական տեսանկյունից` լիովին հում: Այսպես կոչված էներգետիկ եռանկյունու երկրների՝ Հունաստանի, Կիպրոսի և Իսրայելի միջև նախնական համաձայնագիրը ստորագրվել է 2019 թ․-ի մարտին: Հասկանալու համար, թե ում շահերն են այստեղ շոշափվում, ավելացնենք, որ ստորագրումը տեղի է ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոյի անձնական վերահսկողության ներքո։

Ռուսաստանում սկսել են գերձայնային զենքով երկու սուզանավերի կառուցումը

Ցանկանալով գոհացնել Վաշինգտոնին՝ Եվրոպական հանձնաժողովը, կազուիստական հրաշքներ գործելով, EastMed-ին շնորհել է «ընդհանուր շահերից բխող նախագծի» կարգավիճակ։ Դա նշանակում է, որ խողովակաշարի վրա չեն տարածվի երրորդ էներգափաթեթի պահանջներն ու սահմանափակումները, հենց նրանք, որոնց հետ այդքան խնդիրներ ունի ռուսական «Գազպրոմը»։ Ահա այսպիսի ընտրական իրավունք։

Высокогорная газокомпрессорная станция Воловец в Закарпатской области - Sputnik Արմենիա
«Գազային արմագեդոն». ի՞նչ է կատարվում համաշխարհային շուկայում

Նախագծի իրականացումն արագացնելու համար եվրոպական բյուջեից 39 մլն դոլար է հատկացվել տեխնիկական հետազոտություններն ավարտին հասցնելու համար։ Առաջ ընկնելով ասենք, որ դա բավարար չէր։ Տեխնիկական տեսանկյունից նույնպես ամեն ինչ այդքան պարզ չէ։

Գրեթե 2 000 կմ երկարությամբ գազամուղը` 10 մլրդ խորանարդ մետր հզորությամբ և 7 մլրդ դոլար նախնական արժեքով, նախատեսում են կառուցել յոթ տարվա ընթացքում: Ընդ որում, դրա գլխավոր տարբերությունը հենց նույն «Հյուսիսային հոսքից» այն է, որ Կիպրոսի և Կրետե կղզու միջև ընկած հատվածում խորությունը հասնում է երեք հազար մետրի։

Գործն ավելի է բարդացնում այն հանգամանքը, որ Միջերկրական ծովի հատակի ռելիեֆը բավական բարդ է, իսկ այդ հատվածը համարվում է սեյսմիկ ակտիվ գոտի։ Տեսականորեն ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս նման պայմաններում խողովակաշարային ճանապարհ կառուցել, բայց գործնականում մինչ օրս որևէ նման բան չի արվել։

ԱՄՆ-ն ուզում է Ռուսաստանին և Չինաստանին պատժել սիրիացիներին «սովամահ» անելու փորձի համար

Բայց բոլոր տեխնիկական խնդիրները խամրում են այն երկրների քաղաքական և այլ հակասությունների բարդագույն կծիկի կողքին, որոնց պատկանող ջրերով նախատեսվում է անցկացնել խողովակները։ Նախևառաջ, Լեվիաթան հանքի հետ ամեն բան չէ, որ հարթ է։ Երեքուկես տրիլիոն խորանարդ մետր գազի վրա բացի Իսրայելից, աչք ունեն նաև Եգիպտոսը, Լիբանանն ու Սիրիան։

Газопровод из России в Армению - Sputnik Արմենիա
Հայ-իրանական «գազային» դաշինք. աշխարհաքաղաքական շրջափակումից դուրս գալու հնարավորությո՞ւն

Դամասկոսը պատերազմի մեջ է, վեճերի ժամանակ չունի, իսկ ահա Լիբանանն արդեն տասը տարի է՝ վիճարկում է շելֆի մի մասի պատկանելությունը։ Կահիրեն այսօր լիովին ապահովում է գազի ներքին կարիքները և վառելիքային հանգույց է ձևավորում, որտեղից արդեն մոտ ապագայում պատրաստվում է սեփական արտադրության հեղուկացված բնական գազ վաճառել:

Երկրորդ․ ի սկզբանե նախատեսվում էր, որ EastMed-ը Լեվիաթան գազահանքից Կիպրոսով և Կրետեով ձգվելու է մինչև Հունաստան։ Այնտեղ նախատեսվում է ստեղծել հանգույց, որտեղից էլ երկնագույն վառելիքը պետք է հոսի Իտալիա և Բուլղարիա։

Հատկանշական է, որ նախագծի մշակման մեկուկես տարվա ընթացքում Իտալիան ներկա չի գտնվել ծրագրի մասնակիցների որևէ հանդիպման։

Ավելին՝ մեկ տարի առաջ Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտին ուղիղ հայտարարեց, որ իր երկիրը չի աջակցում ո՛չ ընդհանուր նախագծին, ո՛չ էլ 200 կիլոմետրանոց Poseidon ինտերկոննեկտորի կառուցմանը, որով գազը Հունաստանից Իտալիա պետք է հասնի։

Բացահայտ ֆեյք․ ԱՄՆ-ի հետախուզությունը` Ռուսաստանի և թալիբների «դավադրության» մասին

Միլանն առավել հեռանկարային է համարում Տրանս-Ադրիատիկ գազատարի կառուցումն ու գազը Ադրբեջանից գնելը՝ նույն Հունաստանով և Ալբանիայով անցկացնելով։

Ինտերկոնեկտորների կառուցումը դեպի Իտալիա (Poseidon) և դեպի Բուլղարիա (IGB) վստահված է IGI Poseidon ընկերությանը, որի հավասար բաժնեմասերի սեփականատերեր են իտալական Edison S.p.A.-ն և հունական DEPA S.A․-ն։

Айк Габриелян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Գաբրիելյան. «Թուրքիան մտադիր է դառնալ աշխարհի խոշոր գազային հանգույցը»

Իտալական տեղամասի վերաբերյալ վերջին նորությունները եղել են այս տարվա ապրիլին, երբ IGI-ն հայտարարել է ինժեներական հետազոտություններ անցկացնելու պատրաստակամության մասին, սակայն դրա համար նրան լրացուցիչ 70 մլն եվրո է պետք: Փողը դեռ չի հատկացվել, ուստի աշխատանքներ չեն ընթանում։

Եվ իհարկե, EastMed-ի իրականացման ճանապարին սև լեռան պես վեր է խոյանում Թուրքիան, որի հարաբերությունները նախագծի մասնակիցների մեծ մասի հետ, մեղմ ասած, կատարելությունից հեռու են։ Օրինակ՝ Կիպրոսի ափերից ոչ հեռու գտնվում է Աֆրոդիտե հանքավայրը, որտեղից նույնպես նախատեսվում է բնական գազ ստանալ Եվրոպայում վերավաճառելու համար։

2018 թ․-ի մարտին իտալական Eni ընկերության հետախույզ նավն այնտեղ որոնումներ էր իրականացնում, սակայն ստիպված եղավ դադարեցնել դրանք, երբ ժամանեցին թուրքական ռազմանավերը և վերջնագրի ձևով պահանջեցին լքել տարածքը։

Անհասկանալի է նաև, թե ինչ են անելու Կիպրոսի հետ։ Գազի խողովակաշարի մասը նախատեսվում է անցկացնել կղզու օկուպացված՝ հյուսիսային մասով, և Անկարան համապատասխան տրանզիտային վճարների հույս ունի, ինչին կիպրոսցիները կատեգորիկ դեմ են։

Ռուսաստանը ոչ ոքի հետ չի ուզում կլինչ անել, այդ թվում՝ Արևմուտքի․ Լավրով

Եվս մեկ բան․ այս նախագծում ամերիկյան հետաքրքրության հիշատակումը մեր կողմից պատահական չէր։ Բացի այն, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները բավականին սառն են, Վաշինգտոնի արտաքին քաղաքականությունն Անկարային ուղիղ տնտեսական վնաս է հասցնում․ հուլիսի 21-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունեց պատժամիջոցների նոր փաթեթը՝ ուղղված ռուսական «Հյուսիսային հոսք - 2» և «Թուրքական հոսք» գազատարների դեմ։

Иранский рабочий нефтегазовой сферы. - Sputnik Արմենիա
Երևանը կտա՞ համաձայնություն. առանց Հայաստանի Իրանի և Վրաստանի միջև գազային գործարք չի լինի

Գործողությունները միանշանակ ոչ բարեկամական են, քանի որ դրանք հարցականի տակ են դնում Հարավային և Հարավարևելյան Եվրոպայի գլխավոր գազային հանգույցը դառնալու` Անկարայի ծրագրերը։ Եթե EastMed-ը և հատկապես Բուլղարիայի IGB կոնեկտորը կառուցվեն, «Թուրքական հոսքի» Լյուլեբուրգազով անցնող տարանցիկ ճյուղը կորցնում է իր գործնական նշանակությունը, իսկ բյուջեն՝ գումարները:

Եվս մեկ հանգամանք։ Լեվիաթան հանքավայրի հետախուզումը 1999թ․-ին սկսել է ամերիկյան Noble Energy ընկերությունը, հենց նա էլ ածխաջրածինների հսկայական պահուստների հայտնաբերումից հետո ստացել է բոլոր դափնիները իսրայելական կառավարությունից։ Միայն շելֆային գազի վրա հիմնված ներքին էներգետիկ նախագծում Թել Ավիվը ներդրել է 6,3 մլրդ դոլար, իսկ Noble Energy-ը ստացել է ուղեկցող բոլոր հետազոտություններին մասնակցելու արտոնյալ իրավունքներ:

Ադրբեջանը Հայաստանի դեմ իսրայելական Spike NLOS կառավարվող հրթիռներ է օգտագործել

Ամեն ինչ փոխվեց հենց այն պահին, երբ Իսրայելը որոշեց դուրս գալ միջազգային շուկա։ Ոչ մեծ Noble-ին անմիջապես գնեց ամերիկյան նավթային հսկա Chevron-ը։ Գործարքն արժեցել է 5 մլրդ դոլար և կավարտվի մինչև տարեվերջ։

Газодобывающее предприятие - Sputnik Արմենիա
Թուրքմենական գազը սվոփ համակարգով ՀՀ մատակարարելու նախագիծը ձեռնտու է 3 երկրին. փորձագետ

Կասկած չկա, որ Անկարան շատ լավ հասկանում է, թե որտեղից է բխում իր տնտեսական և աշխարհաքաղաքական շահերի սպառնալիքը, ուստի թուրք-ամերիկյան հարաբերությունների բարելավման վրա հույս դնել չարժե։ Ճիշտ այնպես, ինչպես չարժե սպասել վերոնշյալ EastMed-ի կառուցման արագ համաձայնեցմանը։ Իսրայելական խողովակն ի վիճակի է ոչնչացնել մատակարարումների և արտահանման շահույթների արդեն գծված սխեմաները, իսկ դա ոչ մի կերպ չի նպաստում տարածաշրջանի երկրների միջև խնդիրների լուծման գործընթացին:

Ինչևէ, անգամ եթե EastMed նախագիծը մեռյալ կետից առաջ շարժվի, մինչև դրա ավարտն առնվազն յոթ տարի կա, իսկ «Գազպրոմի» խողովակաշարի վարպետներն աշխատանքը կսկսեն արդեն օգոստոսի 3-ին, որպեսզի Գերմանիա հասցնեն գազամուղի պակաոսղ 160 կմ-ը, ինչից հետո երկու բալթիական գծերին Ռուսաստանը 110 միլիարդ խորանարդ մետր գազ կմատակարարի։ 11 անգամ ավելի շատ, քան իսրայելահունական տանդեմը կարող է առաջարկել անգամ տեսականորեն։

Իսրայելական գործոն. ինչու է Իրան–Ադրբեջան երկաթուղին օդից կախված մնացել

Լրահոս
0