«Մենք միշտ եղել ենք ռուս ժողովրդի հետ, ու թող սա որպես կարգախոս հնչի». 96-ամյա հայ վետերան

© Sputnik / Aleksei Druzhinin / Անցնել ֆոտոբանկБольшой десантный корабль "Петр Моргунов" во время Главного военно-морского парада по случаю Дня Военно-морского флота РФ на Кронштадтском рейде в Финском заливе
Большой десантный корабль Петр Моргунов во время Главного военно-морского парада по случаю Дня Военно-морского флота РФ на Кронштадтском рейде в Финском заливе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
ՌԳՄԿ ներկայացուցիչների հետ զրույցում վետերանը խոսել է Հայաստանի ու Ռուսաստանի միջև սերտ կապերի մասին։

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի - Sputnik. Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի (ՌԳՄԿ) աշխատակիցները Ռուսաստանի ռազմածովային նավատորմի օրվա կապակցությամբ այցելել ու շնորհավորել են նավատորմի 96-ամյա վետերան Ներսես Սիմոնյանին, որն այս տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով չի կարողացել Ղրիմում մասնակցել տոնական միջոցառումներին։ Տեղեկությունը հայտնում է ՌԳՄԿ մամուլի ծառայությունը։

День ВМФ в городах России - Sputnik Արմենիա
Ռուսաստանում Ռազմածովային նավատորմի շքերթին ելույթ է ունեցել ծովակալ Սերգեյ Ավագյանցը

«Ներսես Հովհաննեսի Սիմոնյանը կարմիրնավատորմային է, Հայրենական մեծ պատերազմի վետերան, մի քանի քաղաքների, այդ թվում՝ Նովոռոսիյսկի, Կերչի ու Սևաստոպոլի ազատագրման մասնակից, մի քանի անգամ Ղրիմ է այցելել հանրապետության նախագահի հրավերով։ Այս տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով ծրագրերը չիրականացան։ Տոնի նախօրեին ՌԳՄԿ աշխատակիցները Երևանում այցելել են հերոսին», - նշված է կենտրոնի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

ՌԳՄԿ ներկայացուցիչների հետ զրույցում վետերանը խոսել է Հայաստանի ու Ռուսաստանի միջև սերտ կարելի մասին․ «Մենք միշտ եղել ենք ռուս ժողովրդի հետ, ու թող սա որպես կարգախոս հնչի», -Սիմոնյանի խոսքերը մեջբերում է ՌԳՄԿ մամուլի ծառայությունը։

Ռուսաստանի ռազմածովային ուժերն ուզում են «Միստրալների» հզոր հակակշիռ ստեղծել

Նշենք, որ Սիմոնյանը մասնակցել է Հյուսիսային Կովկասում, Նովոռոսիյսկում տեղի ունեցած մարտերին, նաև Ղրիմի գործողությանը։ Մի շարք մեդալներ ունի, այդ թվում` «Արիության համար», «Մարշալ Ժուկովի», «Մարշալ Բաղրամյանի», «Ծովակալ Իսակովի» և այլն։ Հայրենական պատերազմի ժամանակ եղել է 318–րդ հրաձգային դիվիզիայի ու 89-րդ Թամանյան դիվիզիայի կազմում։ Ծանր վիրավորում է ստացել Սևաստոպոլի ազատագրման մարտերի ժամանակ։

Չարդախլուն ու Թամանյան դիվիզիան. Ռայխստագի քոչարին՝ Նվեր Սաֆարյանի հրամանատարությամբ

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала