00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խորը գենետիկ կապ եմ զգում հայ ազգի հետ. Այվազովսկու ժառանգները պատմել են նախապապի մասին

© Photo : Дом МосквыПравнучка Ивана Айвазовского, Ольга Арцеулова (вторая слева), с сыном, невесткой и Арменом Джигарханяном
Правнучка Ивана Айвазовского, Ольга Арцеулова (вторая слева), с сыном, невесткой и Арменом Джигарханяном - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քանի որ այս տարի համավարակը բազմաթիվ արվեստասերների թույլ չի տալիս անձամբ այցելելու նկարչի պատկերասրահ, դա կարելի է անել անել վիրտուալ՝ իրական էքսկուրսավարի ուղեկցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի - Sputnik. Հուլիսի 29-ը աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան օրն է․ նա իր ծննդավայր Թեոդոսիայի խորհրդանիշն ու այցեքարտն է։ Այդ պատճառով հատկապես հուլիսին Թեոդոսիան առանձնահատուկ մարդաշատ է դառնում, ճանապարհներն այստեղ են բերում արվեստասերներին։ Քաղաքի տարբեր հատվածներում տեղադրված ցուցանակներն ուղղորդում են դեպի հայազգի ծովանկարչի տուն, որն այժմ պատկերասրահ-թանգարանի է վերածվել։

© Photo«Այվազովսկու օրեր» միջոցառումների շարք
Խորը գենետիկ կապ եմ զգում հայ ազգի հետ. Այվազովսկու ժառանգները պատմել են նախապապի մասին - Sputnik Արմենիա
«Այվազովսկու օրեր» միջոցառումների շարք

Այվազովսկու ծննդյան 203-ամյակի առիթով Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը հուլիսի 24-29-ը նախաձեռնել է օնլայն միջոցառումների շարք՝ «Այվազովսկու օրեր» խորագրով։ Կենտրոնի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ծրագրի շրջանակում Թեոդոսիայի Հ․ Այվազովսկու պատկերասրահի և Հայաստանի ազգային պատկերասրահի գործակցությամբ նախատեսվում են վիրտուալ էքսկուրսիաներ, դասախոսություններ, վիկտորինաներ և ծանոթություն Այվազովսկու ժառանգների հետ։

«Ծովանկարիչը հայ-ռուսական բարեկամության խորհրդանիշն է, նրա արվեստը միավորում է բոլոր ազգերին։ 200 տարի անց էլ Այվազովսկու անունով անվանակոչվում են օդանավակայաններ, տեղադրվում հուշարձաններ։ Գեղանկարիչը թողել է համաշխարհային մեծ ժառանգություն»,- նշում է Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Пассажиры у здания терминала Крымская волна международного аэропорта Симферополь. - Sputnik Արմենիա
Սիմֆերոպոլի օդանավակայանում Այվազովսկու դիմանկարով կտավ կտեղադրեն

Քանի որ այս տարի համավարակը բազմաթիվ արվեստասերների թույլ չի տալիս անձամբ այցելելու նկարչի պատկերասրահ, տեսնելու նրա աշխատանքները, ավելին իմանալու նրա կյանքի ու ստեղծագործության մասին, «Դոմ Մոսկվի» կենտրոնը ստեղծել է հնարավորություն օնլայն ծանոթանալու ծովանկարչի կենսագրությանն ու թողած ժառանգության պատմությունը: Վիրտուալ էքսկուրսիան կվարի պատկերասրահի տնօրենը՝ Տատյանա Գայդուկը։

«Իհարկե, ոչինչ չի փոխարինի գեղանկարչության հետ անմիջական, կենդանի շփմանը, առավել ևս Այվազովսկու աշխատանքների դեպքում, սակայն սա ևս հիանալի առիթ է գեղանկարչի փառահեղ աշխատանքները վայելելու»,- նշում է պատկերասրահի տնօրեն Տատյանա Գայդուկը։

«Այվազովսկու օրեր» միջոցառումների շրջանակում ծովանկարչի ժառանգները Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից տեսաուղերձներով շնորհավորել են իրենց նախապապի 203-ամյակը և պատմել հետաքրքիր պատմություններ։

Հովհաննես Այվազովսկին երկու անգամ է ամուսնացել։ Նրա առաջին կինը անգլուհի էր՝ Յուլիա Յակովի Գրևսը։ Համատեղ կյանքի 12 տարիների ընթացքում նրանք ունեցել են 4 դուստր՝ Ելենան, Մարիան, Ալեքսանդրան և Ժաննան։

«Այվազովսկին հետևում էր ռազմական նավերի շարժին և տախտակամածի վրայից նոթատետրում նշումներ անում»,- պատմում է Իրինա Կասացկայան՝ Այվազովսկու երկրորդ դստեր ժառանգը։ Ի դեպ, Իրինա Կասացկայան ծովանկարիչ Ալեքսեյ Հանզենի ծոռն է։ Հանզենը Հովհաննես Այվազովսկու թոռն է, որը շարունակել է պապու գործը։

Այվազովսկու սիրելի թոռն օդաչու-նորարար Կոնստանտինն էր։ Նրա դուստրը՝ Օլգա Արցեուլովան պատմում է, որ միայն նրան էր թույլատրված լինել պապիկի աշխատասենյակում, երբ Այվազովսկին նկարում էր։

Այվազովսկու կտավը ռեկորդային գնով է վաճառվել

«Ծնվել և արդեն 80 տարի ապրում եմ Մոսկվայում, ցավոք Հայաստանում երբեք չեմ եղել, բայց տարիքի հետ ավելի շատ եմ զգում խոր գենետիկ կապը հզոր և տաղանդավոր հայ ազգի հետ, որի զավակն էր իմ համաշխարհային համբավ ունեցող նախապապը»,- պատմում է Օլգա Արցեուլովան։

Իսկ Այվազովսկու երրորդ դստեր՝ Ալեքսանդրայի հետնորդները՝ Լյուսի և Ֆեդերիկա Ռոդջերսը, վերջին տարիներին եղել են Թեոդոսիայում և Հայաստանում:

«Թեոդոսիան ու Հայաստանը ցնցող էին։ Առնչվեցինք հսկայական պատմության հետ, հանդիպեցինք հաճելի մարդկանց: Հիացած էինք հզոր պատմությամբ, գեղեցիկ վանքերով: Շնորհակալություն, որ հիշում եք մեզ: Մենք էլ հիշում ենք ձեզ և հուսով ենք, որ շուտով կվերադառնանք»,- պատմում է Լյուսի Ռոդջերսը։

Այվազովսկու տարեդարձը նշում են ոչ միայն արվեստասերները, այլև նավաստիները, նավատորմի վետերանները։

Հովհաննես Այվազովսկին մահացել է 82 տարեկան հասակում, 1900 թվականի մայիսի 2-ին, ուղեղի արյունազեղումից՝ անավարտ թողնելով «Թուրքական նավի պայթյունը» կտավը, որը սկսել էր նկարել հենց իր մահվան օրը։

Լրահոս
0