ԿԳՄՍՆ–ն նոր հաղորդագրություն է տարածել բուհ չընդունված դիմորդների բողոքների վերաբերյալ

© Sputnik / Aram Nersesyan Единый экзамен по английскому языку в старшей школе № 29 им. Андраника Маргаряна (2 июля 2020). Еревaн
 Единый экзамен по английскому языку в старшей школе № 29 им. Андраника Маргаряна (2 июля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Բողոքող դիմորդների թիվը 88-ն է, որից 64-ն արդեն իսկ մասնակցել են ընդունելության քննությունների լրացուցիչ փուլին։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ ընդունելության քննությունների առաջին փուլի արդյունքում դրական միավոր ստացած և բուհ չընդունված բողոքող դիմորդների թիվը 88 է։

Министр образования, науки, культуры и спорта Араик Арутюнян читает сказку Туманяна Кот и пес в библиотеке имени Хнко Апера (19 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Պատուհանը փակում էին, երդիկից էինք մտնում». ԿԳՄՍ նախարարը պնդում է՝ իրազեկումը պատշաճ էր
Նախարարությունը հաղորդագրություն է տարածել` անդրադառնալով դրական միավոր ստացած, բայց  բուհ չընդունված ուսանողների բողոքներին։ Այս ուսանողներն արդեն քանի օր է` բողոքի ակցիա են անում և պահանջում, որ նախարարությունն ավելացնի բուհերում այս կամ այն մասնագիտությամբ հատկացված տեղերը։ 

«Դրական միավոր ստացած, բուհ չընդունված և նախարարությանը դիմումներ ներկայացրած 134 անձանց մեջ եղել են կրկնվող անուններ: Կան դիմորդներ, որոնք թեև ընդունվել են առաջին փուլի արդյունքում, բայց նաև ստորագրել են դիմումները: Այսպիսով, բողոքող դիմորդների թիվը 88-ն է, որից 64-ն արդեն իսկ մասնակցել է ընդունելության լրացուցիչ փուլին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Պետությանն ի՞նչ է պետք` գիտելիք ունեցողնե՞ր, թե... ՄԻՊ–ն ընդունեց բուհից դուրս մնացածներին

88 բողոքող դիմորդներից 63-ն արդեն իսկ բուհ է ընդունվել, իսկ 20-ը չի դիմել լրացուցիչ փուլի համար։ Բացի այդ, գերազանց միավոր ստացած 6 դիմորդի առաջարկվել է իրենց դիմում-հայտերի հաջորդ կրթական ծրագրերին համապատասխան լուծումներ. 4-ը համաձայնել են:

 Единый экзамен по английскому языку в старшей школе № 29 им. Андраника Маргаряна (2 июля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Դրական միավոր ստացած, բայց դուրս մնացած դիմորդներին ԿԳՄՍ-ն հնարավորություն է տալիս

Ինչ վերաբերում է դրական միավոր ստացած և լրացուցիչ մրցույթի համար չդիմած մյուս դիմորդներին, ապա նրանց որոշ մասն արդեն ընդունվել է այլ բուհեր, մյուսներն էլ կարող են դիմել հեռակա ուսուցման համակարգ։

Հիշեցնենք, որ հարցն այն է, որ այս տարի կարևորվել է մասնագիտությունը, և առաջնայնությունը տրվել է ոչ թե որևէ առարկայից բարձր ստացողներին, այլ տվյալ մասնագիտությունն առաջին հայտով նշածներին։

Այս տարի բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու հայտ է ներկայացրել ավելի քան 13 հազար դիմորդ, 2200-ը ստացել է անբավարար միավոր` դուրս մնալով մրցույթից։

Ինչպես կարող է լուծվել այս տարի բուհ չընդունված դիմորդների հարցը. պարզաբանում է Մխիթարյանը

Լրահոս
0