Տավուշում դիպուկահարի կրակոցից վիրավորված զինծառայողը մահացել է հոսպիտալի ճանապարհին. ՔԿ

© Sputnik / David GalstyanВоеннослужащий на боевой позиции Армии обороны Карабаха
Военнослужащий на боевой позиции Армии обороны Карабаха - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Զինվորի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել։ Քննչական կոմիտեն որոշ մանրամասներ է հայտնել։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Հակառակորդի մարտական դիրքից դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորված պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը հրազենային վնասվածք է ստացել կոկորդի շրջանում։ Նա մահացել է զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին։ Տեղեկությունը հայտնում է Քննչական կոմիտեն։ 

Погибший военнослужащий Артур Мурадян - Sputnik Արմենիա
Նրան սիրում էին բոլորը, աղջիկները` անմոռաց սիրահարվում․ պատմում են Արթուրին ճանաչողները

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 2-րդ և 13-րդ կետերով։ Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունն այսօր առավոտյան հայտնել էր, որ հուլիսի 27-ին` ժամը 01։10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը:

Վերջին օրերին զոհված զինծառայողների ընտանիքները հատուցում կստանան

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала