00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանն ուզում է Ռուսաստանը ազգամիջյան հակամարտության դաշտի վերածել. Փաշինյան

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Никол Пашинян на заседании правительства (20 июля 2020). Еревaн
Премьер-министр Никол Пашинян на заседании правительства (20 июля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը հայտարարել է, որ Երևանի դիրքորոշումը միանշանակ է` չի կարելի տրվել այդ սադրանքներին, քանի որ Ռուսաստանի կայունությունը Հայաստանի համար ռազմավարական կարևոր գործոն է:

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. Ադրբեջանի իշխանություններն ուզում են Ռուսաստանը վերածել ազգամիջյան հակամարտության դաշտի, ինչն անթույլատրելի է: Նման կարծիք ՌԲԿ-ին տված հարցազրույցում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանում հայերի և ադրբեջանցիների բախումները հայերը չեն սկսել. սկզբում ադրբեջանցի գործարարներին պատկանող ռուսաստանյան խանութներում արգելափակել էին հայկական ապրանքների մուտքը: Դրան հետևել են բախումները: Փաշինյանը հավելել է, որ սա ոչ այլ ինչ է, քան ատելության հռետորաբանության շարունակություն, որը վերջին 15 տարին կիրառվում է Ադրբեջանում:

Сергей Саркисов - Sputnik Արմենիա
Սարկիսովը կփոխհատուցի Մոսկվայում ադրբեջացիների կրած վնասը. իսկ ո՞վ կփոխհատուցի հայերինը

Սրան հակառակ, վարչապետն ընդգծել է` Հայաստանի բոլոր իշխանությունների (ոչ միայն ներկայիս, այլև նախկինների) հռետորաբանության մեջ՝ Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ ազգային ատելության և թշնամանքի որևէ տարր չի եղել:

«Եկեք համեմատենք Հայաստանի բոլոր իշխանությունների, ընդգծում եմ բոլոր իշխանությունների, հռետորաբանությունն Ադրբեջանի կառավարության հռետորաբանության հետ: Մենք կտեսնենք, որ հայկական կողմի հռետորաբանության մեջ ատելության խոսք չկա: Այո, կան սկզբունքներ, կամ որոշակի  նկատառումներ, որոշակի պատկերացումներ, սակայն ատելություն չկա: Նույնը չենք կարող ասել Ադրբեջանի կառավարության մասին», - նկատել է Փաշինյանը:

«Միևնույն ժամանակ վերջին իրադարձությունները իրենց մեջ ևս մեկ շատ կարևոր նրբություն են պարունակում.  այն է` Ռուսաստանում իրավիճակի ապակայունացման, Ռուսաստանն ազգամիջյան կոնֆլիկտների դաշտ դարձնելու փորձը»,– ընդգծել է նա:

Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Հայաստանում աստիճանաբար բարելավվում է. վարչապետ

ՀՀ կառավարության ղեկավարը ընդգծել է, որ հայկական կողմը դա հասկանում է, այդ պատճառով Երևանի դիրքորոշումը միանշանակ է` չի կարելի տրվել այդ սադրանքներին, քանի որ Ռուսաստանի կայունությունը Հայաստանի համար ռազմավարական կարևոր գործոն է:

«Բոլոր այն մարդիկ, ովքեր բնակվում են Ռուսաստանում, պարտավոր են պահպանել ՌԴ օրենքներն ու կարգը: Ադրբեջանական կողմի վարքագիծն անթույլատրելի է ոչ միայն քաղաքական և օրենսդրական, այլև բարոյական տեսանկյունից»–, ընդգծել է ՀՀ վարչապետը:

Մոսկվային խանգարում են. ո՞վ է ուզում հրդեհ բորբոքել Արցախում

Նշենք, որ մի քանի օր առաջ Մոսկվայի «Ֆուդ սիթի» մանրամեծածախ շուկան հրաժարվել էր ընդունել հայկական մրգերով բեռնատարները։ Մի քանի օր անց հայկական ապրանքները հրաժարվեց ընդունել նաև «Твой дом» առևտրի ցանցը։ Երկու ցանցերի սեփականատերերն էլ ազգությամբ ադրբեջանցի խոշոր ձեռնարկատերեր են։

Դրանից հետո Մոսկվայում ադրբեջանցիների կողմից հայերի և հայկական պետհամարանիշերով մեքենաների վրա մի քանի հարձակումներ արձանագրվեցին, ինչը տեղի հայերի կողմից պատասխան արձագանք առաջացրեց: Բախումների մասնակից մոտ 15 մարդ է ձերբակալվել:

Լրահոս
0