00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Հակահայկական ցույցեր Իրանում. ադրբեջանական, թե թուրքական հետք պետք է փնտրել այնտեղ

© Sputnik / Asatur YesayantsВардан Восканян
Вардан Восканян  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն տեղեկատվությանը, ըստ որի` Իրանի իշխանությունները երկրի մայրաքաղաքում և այլ բնակավայրերում ճնշել են ադրբեջանցիների իրականացրած հակահայկական գործողությունները։
Ոսկանյան. «Անդրկովկասում Թուրքիայի նկրտումների դեմ պետք է ստեղծել Հայաստան-Իրան-Ռուսաստան եռակողմ դաշինք»

Վարդան Ոսկանյանի դիտարկմամբ` իրականում Իրանում  չկան ադրբեջանցիներ, նրանք ատրպատականցիներն են, որ բնակվում են երկրի հյուսիսային շրջաններում։ Նրանց էթնիկ ադրբեջանցիների հետ նույնականացնելը կոպտագույն սխալ է։ Նույնականացմանն ու Բաքվի կողմից սերմանվող նույն ժողովրդի երկու հատվածների թեզին դեմ են հենց ատրպատականցիները, որոնք ընդամենը թուրքալեզու իրանցիներ են։

«Հակահայկական գործողություններ իրականացրած անձինք պանթուրքիստական կառույցների անդամներ են, որոնք Իրանում ունեն լուսանցքային բնույթ, այսինքն` բնակչության շրջանում, թեև չունեն լայնածավալ ազդեցություն, բայց կարողանում են որոշակի համախոհներ հավքել, աղմուկ բարձրացնել։ Նրանց գործողությունները որքան հակահայկական են, նույնքան էլ հակաիրանական են, քանզի պառակտում են մտցնում Իրանն էթնիկ հողի վրա և վարակված են Բաքվից սրսկվող ախտով»,– նշում է իրանագետը։ 

Премьер-министр Израиля Биньямин Нетаньяху и президент России Владимир Путин (справа) на встрече, посвященной 75-й годовщине восстания в Собиборе (29 января 2018). Москва  - Sputnik Արմենիա
Իսրայելը մտնում է մեծ խաղի մեջ. Թուրքիայի ծրագրերը կարող են ձախողվել

Վարդան Ոսկանյանի փոխանցմամբ` պանթուրքիստական կառույցները կառավարվում են ոչ միայն տարածաշրջանի, այլև արտատարածաշրջանային պետությունների կողմից, և այդ հարցում իր ձեռքերն է տաքացնում հատկապես Թուրքիան, որը ձգտում է հարևան Իրանում սերմանել անջատողականություն։ Ըստ նրա` կոնկրետ Ատրպատականում այդ միջամտությունն իրականացվում  է Բաքվի խողովակներով, ինչն էլ ավելի զգոն է դարձնում Իրանի իշխանություններին։

Անդրադառնալով թուրք–ադրբեջանական զորավարժություններին, որոնց մի մասը նախատեսված է Նախիջևանում, որին սահմանակից է նաև Իրանը, Վարդան Ոսկանյանն ընդգծում է, որ թեև այդ զորավարժություններն ուղղված են Հայաստանի և Արցախի դեմ, սակայն բնույթով նաև հակաիրանական են ու հակառուսական։

«Նախիջևանի երկրամասը չափազանց զգայուն տարածք է, որտեղ թուրքերի ծավալումն ու ազդեցության աճն անհանդուրժելի են նաև Իրանի համար, հետևաբար այս տիրույթում իրանցիների մոտեցումները չափազանց կտրուկ են։ Իրանը կարող է ազդեցություն գործել բուն երկրամասի տարածքում ապրող բնակչության տրամադրությունների վրա, քանզի եթե Իրանը դադարեցնի նախիջևանյան հատվածի ցամաքային հաղորդակցությունն ու գազի մատակարարումը, ապա երկրամասը կհայտնվի չափազանց ծանր վիճակում»,– նշում է իրանագետը։

Յարխուշտա, ՀՀ օրհներգ և ծեծկռտուք. ադրբեջանցիների ցույցը վերածվեց հայկական տոնախմբության

Վարդան Ոսկանյանի տեղեկացմամբ` Իրանում  կա տրամադրություն, որ ժամանակին տեղի է ունեցել սխալ, երբ թագավորը`շահը, Թուրքիայի հետ իրականացրել է համատեղ ծրագիր, ինչի արդյունքում Նախիջևանի հատվածում ի հայտ է եկել թուրք–ադրբեջանական 7 կիլոմետրանոց սահմանը, որն այժմ պետք է վերանայվի։ Թուրքիան վարում է սադրիչ գործունեություն` օգտագործելով հենց այդ հատվածը, հետևաբար դրան դիմակայելու համար պետք է ստեղծել Հայաստան–Իրան–Ռուսաստան եռակողմ դաշինք։ 

Լրահոս
0