Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Գյուղատնտեսության աճն ու մթերման հետ կապված անորոշությունը, կամ «ճտերն աշնանն են հաշվում»

© Sputnik / Asatur YesayantsЗаместитель министра сельского хозяйства Армении Гарник Петросян
Заместитель министра сельского хозяйства Армении Гарник Петросян - Sputnik Արմենիա
ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է այն հարցին, թե ինչ գործոններ են նպաստել գյուղատնտեսության ոլորտում արձանագրված աճի ցուցանիշին։ 

 

Պետրոսյան. «Հացահատիկի և կորիզավոր պտուղների բերքն այս տարի սպասվածից բավական ցածր է»

Վերջին վիճակագրական տվյալների համաձայն` թեև համավարակի պատճառով 2020 թվականի առաջին կիսամյակում տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 4,7 տոկոսով, այդուհանդերձ, գյուղատնտեսության ոլորտում գրանցվել  է 1,7 տոկոս աճ։ 

 

Сбор абрикосов в селе Айгезард, Араратская область - Sputnik Արմենիա
Աշխարհը վերահաշվարկել է Covid-19-ի վնասները. Հայաստանի վերջին հույսը գյուղատնտեսությունն է

Գառնիկ Պետրոսյանի դիտարկմամբ`գրանցված աճը հատկապես պայմանավորված է ջերմատնային ոլորտի գործունեությամբ, որովհետև մինչ այժմ մեր շուկաներին հիմնականում մատակարարվում է փակ գրունտի բանջարեղեն, որի բերքն այս տարի իրոք առատ էր։  Ըստ նրա` ցուցանիշի աճին նպաստել է նաև ձմռան ամիսների տաք եղանակային ռեժիմը։

«Արարատյան դաշտում նաև վաղահաս կարտոֆիլի բերքը բավականաչափ բարձր էր, ստացվել է լավ արդյունք, թեև մայիսից սկսած բերքահավաքը դեռ շարունակվում է։ Բարձր բերք է ստացվել նաև տերևաբանջարեղենի տեսականուց։ Հենց նշված մշակաբույսերի բարձր բերքատվությունն էլ դրականորեն ազդել է ընդհանուր ցուցանիշների վրա»,– նշում է գյուղատնտեսության նախկին փոխնախարարը։ 

«2020-ը բերքառատ տարի է լինելու և ոչ միայն գյուղատնտեսական իմաստով». Փաշինյանը կատակել է

Պետրոսյանի կարծիքով` հացահատիկի և կորիզավոր պտուղների բերքը, այդուհանդերձ, սպասվածից ցածր է ոչ միայն Արարատյան դաշտում, այլև հանրապետության բարձրադիր վայրերում, հետևաբար, միայն առաջին կիսամյակի տվյալներով վաղ է ընդհանուր գնահատական տալը։ 

Անդրադառնալով գյուղատնտեսական ապրանքների մթերման խնդրին` Գառնիկ Պետրոսյանը մտահոգություն է հայտնում հատկապես խաղողի մթերման գործընթացի կապակցությամբ։ Ըստ նրա` վերջին տասը տարիների կտրվածքով չի եղել կանխատեսվող նման առատ բերք, հետևաբար, գինեգործական մի շարք ընկերություններ արդեն անհանգստություն են հայտնում, որ իրենց արտադրանքը չի արտահանվում, չի իրացվում, ուստի չեն կարողանա մեծ քանակությամբ խաղող մթերել։ 

Գառնիկ Պետրոսյանի համոզմամբ` կառավարությունում պետք է լուրջ քննարկումներ կազմակերպվեն, ճշտվեն ոլորտում գործող ընկերությունների հնարավորությունները, լրացվի ֆինանսական միջոցների բացը, որպեսզի բերքը չմնա դաշտում։   

Գյուղատնտեսության ոլորտի մասնագետներին կառավարությունը համառորեն չի լսում. Սեդրակյան

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն