Հաղթանակ կամրջից քաղաքացի է նետվել և ողջ մնացել

© Sputnik / Aram Nersesyan / Мост "Победа"
Мост Победа - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հաղթանակ կամրջից ինքնասպանության փորձ կատարած քաղաքացուն Շտապօգնության աշխատակիցները հոսպիտալացրել են։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր Հաղթանակի կամրջից  քաղաքացի է նետվել, բայց չի մահացել։

Широкомасштабные военные учения Азербайджанских ВС  - Sputnik Արմենիա
Ադրբեջանում անզգուշության հետևանքով սահմանապահ ծառայության զինվոր է մահացել

«Հուլիսի 29-ին, ժամը 12։27-ին տեղեկություն է ստացվել, որ Հաղթանակի կամրջից քաղաքացի է նետվել։ Ոստիկանության աշխատակիցները տեղում են։ Նախնական տեղեկատվության համաձայն` քաղաքացին կենդանության նշաններ է ցույց տալիս »,–նշված է ԱԻՆ–ւ հաղորդագրության մեջ։

Շտապօգնության աշխատակիցները մոտեցել են դեպքի վայր և քաղաքացուն հոսպիտալացրել «Արմենիա» ՀԲԿ։

Քաղաքացին գտնվել է ոչ դժվարամատչելի վայրում, և փրկարարների օգնության կարիք չի առաջացել նրան հոսպիտալացնելու համար։

Արփա գետում 21 տարեկան երիտասարդ է ջրահեղձ եղել

Լրահոս
0