Հաղթանակի կամրջից նետված և ողջ մնացածը 18-ամյա աղջիկ է

© Sputnik / Andranik GhazaryanКарета скорой помощи на улице Григора Лусаворича
Карета скорой помощи на улице Григора Лусаворича - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Ինքնասպանության փորձ կատարած աղջիկը տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik. Այսօր Երևանի Հաղթանակի կամրջից նետված և ողջ մնացած քաղաքացին 18–ամյա աղջիկ է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Հաղթանակի կամրջից քաղաքացի է նետվել։ Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել էին, որ նա ողջ է մնացել։

«Շտապօգնության աշխատակիցները ևս մոտեցել են դեպքի վայր և քաղաքացուն (Կարինե Ա․, ծնված 2002 թ․) հոսպիտալացրել «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր»,–նշված է ԱԻՆ–ի հաղորդագրության մեջ։

Նշենք, որ այսօր մի տղամարդ էլ նետվել էր Կիևյան կամրջից և մահացել։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала