00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Այս պահից սկսած մտածեք հաղթած լինելու մասին․Բագրատ Սրբազան
13:07
0 ր
Լեո Նիկոլյան
Չեմ դադարեցնի հացադուլը, քանի դեռ չեմ մտել Հայաստան․Նիկոլյան
13:08
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դիլիջան ազգային պարկից» ծառեր են հատել. համագյուղացիների հանցավոր խումբը բացահայտված է

© Sputnik / Aram NersesyanДилижанский национальный парк
Дилижанский национальный парк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ապօրինի ծառահատումների իրականացման համար Հաղարծնի բնակիչը հանցավոր խումբ է կազմակերպել և ղեկավարել։ Օժանդակել են ազգային պարկի պաշտոնատար անձինք։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Հաղարծին գյուղի մի քանի բնակիչներ գրեթե երկու տարի ապօրինի ծառահատմամբ են զբաղվել։ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ՔԿ–ի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող բազմադրվագ քրեական գործի քննությամբ պարզվել են կազմակերպված խմբի կողմից ծառերն ապօրինի հատելու և առանց թույլտվության տեղափոխելու մի շարք հանգամանքներ:

Тропа к заповеднику породистых кавказских оленей в Национальном парке Дилижан - Sputnik Արմենիա
«Դիլիջան ազգային պարկի» անտառապահը բռնվել է անտառը «ծախելիս»

«Նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանման հետ համատեղ իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է կազմակերպված խմբի անդամների շրջանակը, ինքնությունը, պետությանը պատճառված վնասի չափը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Քննության տվյալներով՝ կազմակերպված խումբը 2017թ. փետրվարից 2018թ. դեկտեմբերը մարզի բնության հատուկ պահպանող տարածք հանդիսացող «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամասի» 14-րդ պահաբաժնի՝ «Պարզ լճի» հարակից անտառային տարածքում իրականացրել է ընդհանուր 277 հատ տարբեր տեսակի և տրամագծերի կանգուն ծառերի ապօրինի հատումներ՝ պետությանը պատճառելով 103.151.250 ՀՀ դրամի չափով առանձնապես խոշոր վնաս:

Ապօրինի ծառահատումների իրականացման համար Հաղարծնի բնակիչը հանցավոր խումբ է կազմակերպել և ղեկավարել։

Խմբի կազմում ներգրավվել են Հաղարծին բնակավայրի բնակիչներ, ինչպես նաև տվյալ անձի ընտանիքի անդամներից ոմանք։ Դերաբաշխում է եղել։ Օրինակ` եղբայրը թրթուրավոր տրակտորով իրականացրել է նոր ճանապարհների բացման, կանգուն ծառերի տապալման, հատված ծառերից գոյացած փայտանյութը մեկ տարածքում կուտակելու, հայրը՝ բեռնատարով փայտանյութը Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներ տեղափոխելու և վաճառելու աշխատանքներ, իսկ խմբի կազմում ընդգրկված մյուս անձինք կատարել են կանգուն ծառերի հատման, փայտանյութն անտառային տարածքում նախնական մշակման, դրանք բեռնատարի թափքում բարձելու և այլ աշխատանքներ:

Директор Национального парка Дилижан Сурен Агаджанян - Sputnik Արմենիա
«Դիլիջան» ազգային պարկի տնօրենին մեղադրանք է առաջադրվել. նրան ազատազրկում է սպառնում

Իրավապահները պարզել են նաև, որ ապօրինի ծառահատումների հետևանքով գոյացած փայտանյութի մի մասը որպես շինափայտ ձեռք են բերվել Իջևան համայնքին հարակից բնակավայրերում փայտանյութի վերամշակման սղոցարաններ ունեցող անձանց կողմից։ Փայտանյութի մյուս մասն էլ, որպես վառելափայտ, վաճառվել է Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների բնակիչներին:

«Դիլիջան ազգային պարկի» գործով մեղադրանք է առաջադրվել 20 պաշտոնատար անձանց

«Բացի այդ, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ կազմակերպված խմբի ղեկավարը անտառում անարգել ելումուտ կատարելու և այդ ընթացքում ապօրինի ծառահատումներով զբաղվելու, ինչպես նաև անօրինական գործունեությունն իբրև օրինական ներկայացնելու նպատակով իր գործունեությունն անարգել կազմակերպելու շուրջ հանցավոր համաձայնության է եկել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մի շարք պաշտոնատար անձանց հետ, այդ թվում՝ պահպանության գծով տեղակալների, «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի ղեկավարների, տվյալ պահաբաժնի և ավագ անտառապահի, ինչպես նաև հատուկ ջոկատի տեսուչի հետ, որոնց հովանավորչությամբ էլ կազմակերպված խմբի անդամները շուրջ 2 տարի շարունակ, առանց որևէ լուրջ խոչընդոտների, իրականացրել են ծառերի ապօրինի հատումներ, որոնց քանակը և ծավալը թաքցնելու նպատակով հատված ծառերի կոճղերը քողարկել են հողաթմբերի տակ կամ մասամբ հրկիզել»,- նշված է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Полицейский застегивает наручники - Sputnik Արմենիա
Ձերբակալվել է «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը

Խուզարկություններ են իրականցվել Դիլիջան համայնքում, Հաղարծին բնակավայրում և Իջևան համայնքում գտնվող կազմակերպված խմբի անդամների, ինչպես նաև պաշտոնեական հանցագործություններ իրականացրած կամ դրանց հետ առնչություն ունեցող բազմաթիվ անձանց բնակարաններում։ Դրանց ընթացքում հայտնաբերվել են գործի համար նշանակություն ունեցող բազմաթիվ իրեր և առարկաներ։ Կատարված լայնածավալ աշխատանքների արդյունքում 10 անձ ձերբակալվել է:

Խումբը ղեկավարած անձին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-296-րդ հոդվածի 3-րդ մասով (ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը կամ ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելը կազմակերպելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Մեղադրանքներ են առաջադրվել նաև հանցավոր խմբի մյուս անդամներին, այդ թվում՝ պաշտոնատար, ինչպես նաև ապօրինի հատված ծառերից գոյացած փայտանյութը ձեռք բերած անձանց:

Արդյունքում 10 անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգքրի 38-296-րդ հոդվածի (ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը կամ ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելը օժանդակելը) 3-րդ մասով, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար 8 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով:

Մեղադրյալներից երկուսի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, հինգի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է գրավը, իսկ տասի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

«Սևան ազգային պարկի» անտառագետը ձերբակալվել է

Լրահոս
0