Զայցևը հայտնել է` որ երկրների հետ է Ռուսաստանը վերականգնում ավիահաղորդակցությունը

© Photo : Пресс-служба МИД РФ / Անցնել մեդիապահոցБрифинг заместителя директора департамента информации и печати МИД РФ А. Зайцева
Брифинг заместителя директора департамента информации и печати МИД РФ А. Зайцева - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վերջին 14 օրում ոչ ավելի, քան 40 վարակված՝ 100 հազար բնակչության հաշվով։ Սա է այն պայմանը, որին պետք է համապատասխանի երկիրը Ռուսաստանի հետ ավիահաղորդակցությունը վերականգնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը հայտարարել է, որ օգոստոսի 1-ից Ռուսաստանը կվերականգնի ավիահաղորդակցությունը Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի և Տանզանիայի հետ։

Самолет авиакомпании Аэрофлот - Sputnik Արմենիա
Օգոստոսի 1–ից Ռուսաստանը «բացում է երկինքը». որ երկրներ հնարավոր կլինի թռչել

Կորոնավիրուսային իրավիճակն առայժմ Ռուսաստանին թույլ չի տալիս վերսկսել ավիահաղորդակցությունն այլ երկրների հետ։

Զայցևը նշել է, որ Ռուսաստանի արտգործնախարարությունն ակտիվ աշխատանք է իրականացում միջազգային ավիահաղորդակցության վերականգնման ուղղությամբ: Սակայն մարտին հաստատված ժամանակավոր սահմանափակումների (որոնք արգելում են Ռուսաստան մտնել օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց), ինչպես նաև ՌԴ քաղաքացիների կողմից պետության սահմանները օդայինից բացի այլ ճանապարհով հատելու արգելքի լիակատար չեղարկման մասին դեռ վաղ է խոսել։

«Տեսանելի ապագայում դիտարկվում է նաև այլ երկրների հետ ավիահաղորդակցության վերականգնումը, եթե երկրները համապատասխանում են որոշակի չափորոշիչների` վերջին 14 օրում ոչ ավելի, քան 40 վարակված՝ 100 հազար բնակչության հաշվով։ Հիվանդացության աճի օրական տեմպը`  մեկ տոկոս»,-հայտարարել է Զայցևը։

«Իրար մեջ դեռ չեն կարողանում պարզել». Պուտինը` միջազգային ավիահաղորդակցության մասին

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ գերատեսչությունն այժմ վերլուծում է արտասահմանյան ավիաչվերթեր ընդունելու` տարբեր երկրների պատրաստակամությունը և այդ կապակցությամբ սահմանված հատուկ պահանջները: Խոսքն օտարերկրացիներին կարանտինի տեղավորելու և թեսսավորման վկայականների անհրաժեշտության մասին է։

Ռուսաստանը հետաքրքրված է Վրաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնմամբ

Լրահոս
0