Բաբկինան կորոնավիրուսից հետո անճանաչելիորեն գեղեցկացել է. լուսանկար

© Sputnik / Евгений Одиноков / Անցնել ֆոտոբանկПевица Надежда Бабкина
Певица Надежда Бабкина - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Գարնանը 70-ամյա երգչուհին վարակվել էր կորոնավիրուսով ու բավականին ծանր տարել հիվանդությունը, իսկ հիմա նա ներկայացել է «նոր» դեմքով։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Երգչուհի Նադեժդա Բաբկինան զարմացրել է բաժանորդներին 70 տարեկանում ունեցած իր տեսքով։ Նա Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում անբնական երիտասարդ «ճենապակյա դեմքով» է։

Մեկնաբանություններում երկրպագուներն ակնարկել են, որ նրա դեպքում դեմքը հարթեցնող հավելված օգտագործելն անտեղի է։ Թեև հիվանդությունից հետո Բաբկինան  նկատելի նիհարել ու գեղեցկացել է։

View this post on Instagram

A post shared by Надежда Бабкина (@ngbabkina) on

Բաժանորդները հիշել են՝ ինչ ծանր վիճակում էր նա, երբ կորոնավիրուս էր տանում։ Երգչուհուն նույնիսկ դեղորայքային կոմայի մեջ էին գցել։ Նա գրեթե մեկ ամիս հիվանդանոցում է անցկացրել, սակայն բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը։

Կորոնավիրուսը հաղթահարած Նադեժդա Բաբկինան ուղերձ է հղել տնից. տեսանյութ

Բաժանորդները չեն գնահատել Բաբկինայի նոր կերպարն ու նշել են, որ նա լուսանկարները մշակելու համար հավելված է օգտագործել։ Նաև գրել են, որ դա վիրաբույժների աշխատանքի արդյունք է։

Բաբկինան հիվանդությունից հետո՝ հուլիսի սկզբին է գրանցվել Instagram-ում։ Այն ժամանակվանից նա ակտիվորեն ապրում է սոցցանցում։ Վերջերս Ղրիմում անցկացրած հանգստից նա լուսանկար էր հրապարակել թոռան հետ։

View this post on Instagram

A post shared by Надежда Бабкина (@ngbabkina) on

Բաբկինան արդեն վերադարձել է «Модный приговор» հաղորդման նկարահանումներին ու «Русская песня» թատրոնում աշխատանքին։

«Ամեն ռուսի կյանքում պիտի մի հայ լինի». Նադեժդա Բաբկինան՝ իր ֆոլկ խմբի հայ դուդուկահարին

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала