Կորոնավիրուսից մահացել է ՊԵԿ աշխատակիցներից մեկը

© Sputnik / Asatur YesayantsБольниная койка в медицинского центра "Сурб Асвацамайр"
Больниная койка в медицинского центра Сурб Асвацамайр - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսի զոհ դարձածներից մեկը 41 տարեկան տղամարդ է, որն աշխատում էր Պետեկամուտների կոմիտեում, բաժնի պետ էր։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. 41 տարեկան հասակում կյանքից անժամանակ հեռացել է փորձառու մասնագետ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 9 բաժնի պետ Ռաֆաել Գյուլասարյանը: Տեղեկությունը հայտնում է Պետեկամուտների կոմիտեն։

«Նա կարևոր ներդրում է ունեցել Պետական եկամուտների կոմիտեի գործունեության մեջ»,– նշված է հաղորդագրության մեջ։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ Գյուլասարյանը մահացել է կորոնավիրուսից։ Ամուսնացած էր, ուներ երկու երեխա։

Հիշեցնենք` ՀՀ առողջապահության նախարարությունն այսօր հայտնել էր, որ վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 10 մարդ է մահացել, բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 38 550–ի։

Լրահոս
0