Ադրբեջանի հռետորաբանությունն ավելի սազական է «թաղային հաշիվ» մաքրելուն. Մնացականյան

© Photo : official site of the MFA of RAВстреча глав МИД Армении и Карабаха Зограба Мнацаканяна и Масиса Маиляна (31 июля 2020). Еревaн
Встреча глав МИД Армении и Карабаха Зограба Мнацаканяна и Масиса Маиляна (31 июля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
ԱԳ նախարարն անդրադարձել է վերջին օրերին Ադրբեջանի վարած քաղաքականությանը` շեշտելով, որ սպառնալիքի լեզուն որևէ ազդեցություն չունի, չի ունեցել և չի ունենալու։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Ադրբեջանի հռետորաբանությունը պատիվ չի բերում մեր ամբողջ տարածաշրջանին. սա հռետորաբանություն է, որն ավելի սազական է «թաղային հաշիվ» մաքրելու ինչ-որ մի գործընթացի: Սա անընդունելի է և ապակառուցողական. Նման կարծիք է հայտնել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցի ժամանակ։

«Սպառնալիքի լեզուն չի ազդում, չի աշխատում. դա առավել քան հստակորեն մերժված է: Սա եղել է մեր դիրքորոշումն անցած երկու տարվա ընթացքում, առավել քան հստակ, շարունակական արտահայտվել է քաղաքական դաշտում, դիվանագիտական դաշտում և արտահայտվել է հուլիսի 12-ից սկսած»,–ասել է նախարարը։

Потолок в разрушенном после обстрелов доме в селе Айгепар (18 июля 2020). Тавуш - Sputnik Արմենիա
55 վնասված տուն, 37 քրգործ. Ադրբեջանի արարքը պետք է գնահատվի միջազգային չափորոշիչներով

Մնացականյանի խոսքով` հուլիս 12-ից սկսած՝ անմիջապես ժամեր անց, հայկական կողմը կապի մեջ է եղել համանախագահների հետ, նրանք շատ ակտիվ ներգրավված են եղել գործընթացում։ Նա հայտնել է` երեք անգամ փորձել են ձևավորել զինադադարի վերականգնումը, երրորդ անգամից սկսած` դա ավելի արդյունավետ է դարձել:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերակատարությանը` նախարարը նշել է, որ  նրանք շատ համակարգված են եղել, բայց առավել ևս Ռուսաստանի Դաշնության համանախագահողը: Նախարարն ասել է, որ ՌԴ ԱԳ նախարարի, Զինված ուժերի Գենշտաբի համակարգման միջոցով մեզ հաջողվել է ապահովել այն, ինչն այսօր ունենք: Իսկ այսօրվա հիմնական նպատակը դեէսկալացիայի ապահովումն է:

Մնացականյանի խոսքով` հուլիսի 12-ի ամենակարևոր պատգամը մեկն էր, որ սպառնալիքի լեզուն, սպառնալիքի և ուժի կիրառման փորձը որևէ դեպքում գործոն չեն եղել, գործիք չեն, որևէ ազդեցություն չունի, չի ունեցել և չի ունենալու: Հայկական կողմն ունի բավարար ներուժ՝ պաշտպանվելու, պաշտպանելու, որն արտահայտվեց նաև հուլիսի 12-ին:

Անդրադառնալով ԼՂ հիմնահարցի լուծմանը տանող և քննարկվող սկզբունքների մասին` «մադրիդատիպ», «կազանատիպ», Մնացականյանը նշել է, որ վերջին երկու տարվա ընթացքում ձևավորվել է երեք աշխատանքային ուղղություն։ Առաջին ուղղությունը վերաբերում է սուբստանտիվ հարցերին, որտեղ Հայաստանը հետապնդել է էական, կարևոր նպատակներ՝ ամրագրելու այն գերակայությունները, որոնք առաջնային են, և որոնց ճիշտ արտահայտումը հիմնական անհրաժեշտ բաղադրիչներից է՝ համապատասխան փոխզիջումներ կառուցելու համար։ Դրանց արհամարհանքը, ըստ նախարարի, չի բերելու փոխզիջման, չի լինելու երբևէ զիջում, չի լինելու երբևէ այս կարգավորման չբալանսավորված լուծում։ Խոսքը ստատուսի և անվտանգության մասին է։

Իսրայելական «դրոնաթափ». Հրեական պետությունը կվերանայի՞ Ադրբեջանի հետ իր քաղաքականությունը

Աշխատանքի երկրորդ ամենակարևոր ուղղությունը Հայաստանի համար, ըստ Մնացականյանի, եղել է այն միջավայրի ձևավորումը, որն անհրաժեշտ է բանակցային գործընթացում իրական առաջընթացի հասնելու համար: Դա վերաբերել է թե՛ էսկալացիայի ռիսկերի նվազեցմանը, թե՛ միջավայրին, որը նպաստում է խաղաղությանը։ «Այն հռետորաբանությունը, որը ձևավորվել է այս շրջանում, որը մենք շարունակաբար լսել ենք, բնավ, չի նպաստում այդ միջավայրին։ Եթե Հայաստանը և Արցախն օգտագործվում են որպես հարմար թշնամի ներքաղաքական հարցերի համար, դա լուծում չէ, դա միայն խորացնում է խնդիրը: Այստեղ մենք ունենք քննարկելու շատ կոնկրետ հարցեր, առաջարկներ. հարցեր, որոնք վերաբերում են թե՛ մոնիտորինգային համակարգին, թե՛ հետաքննության այլ միջոցառումներին»,–ասել է նախարարը։

«Հրամանատարական հավաք Արցախում». մարտական գործողությունները կարող են տեղափոխվել Ադրբեջան

Խոսելով երրորդ հիմնական ուղղության մասին` Մնացականյանը հայտնել է, որ դա էլ Արցախի մասնակցությունն է, ներգրավումը խաղաղ գործընթացի մեջ. մի գործառույթ, որը չափազանց էական է: Դա, ըստ նրա, բնավ էլ ձևաչափի փոփոխություն չէ. դա ձևաչափի վերականգնում է, որովհետև 22 տարի առաջ եղել է ձևաչափի ձևափոխում:

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Հայկական ԶՈւ ստորաբաժանումները 13 ԱԹՍ են խոցել

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала