Հակառակորդի հրետակոծությունից ամենաշատը տուժած գյուղում արդեն մի քանի տուն վերականգնվել է

© Photo : Facebook / Հայկ Չոբանյան - ՀՀ Տավուշի մարզպետ / YERITSYAN GAGIKГубернатор Айк Чобанян обошел село Айгепар и ознакомился с рабочим процессом восстановления после обстрелов (1 августа 2020). Тавуш
Губернатор Айк Чобанян обошел село Айгепар и ознакомился с рабочим процессом восстановления после обстрелов (1 августа 2020). Тавуш - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տավուշում տների վերանորոգման հետ զուգահեռ նաև մեկնարկել են գյուղամիջյան փողոցների ասֆալտապատման աշխատանքները։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտնում է, որ հակառակորդի հրետակոծությունից ամենից շատ տուժած գյուղում` Այգեպարում, վնասված տներից մի քանիսն արդեն ամբողջությամբ վերականգնված են։ Նա այսօր շրջել է գյուղում և ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին։

© Photo : Facebook / Հայկ Չոբանյան - ՀՀ Տավուշի մարզպետՏավուշի մարզպետը հետևում է Այգեպարում իրականացվող աշխատանքներին
Հակառակորդի հրետակոծությունից ամենաշատը տուժած գյուղում արդեն մի քանի տուն վերականգնվել է - Sputnik Արմենիա
Տավուշի մարզպետը հետևում է Այգեպարում իրականացվող աշխատանքներին

«Հայ զինվորն անառիկ է պահում սահմանը, տավուշեցին՝ շենացնում երկիրը։ Շինարարական աշխատանքները շարունակվում են: Սահմանապահ գյուղերը պետք է ունենան կյանքի լավագույն որակը»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է մարզպետը։

© Photo : Facebook / Հայկ Չոբանյան - ՀՀ Տավուշի մարզպետ / YERITSYAN GAGIKՏավուշի Այգեպարում շինարարական աշխատանքներ են
Հակառակորդի հրետակոծությունից ամենաշատը տուժած գյուղում արդեն մի քանի տուն վերականգնվել է - Sputnik Արմենիա
Տավուշի Այգեպարում շինարարական աշխատանքներ են

Ի դեպ, տների վերանորոգման հետ զուգահեռ նաև մեկնարկել են գյուղամիջյան փողոցների ասֆալտապատման աշխատանքները: Մարզպետ Հայկ Չոբանյանը եղել է շինհրապարակներում, զրուցել քաղաքացիների հետ և գնահատել շինարարական աշխատանքների ընթացքը:

Հրետակոծված Այգեպարի լուռ վկաները. ազդեցիկ լուսանկարներ

Հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսի 12-ից 22-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի նկատմամբ կատարված զինված ագրեսիայի փաստերով ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է 37 քրեական գործ։ Ամփոփելով ՀՀ սահմանամերձ բնակավայրերի խաղաղ բնակչությանը հասցված վնասը` ՀՀ քննչական կոմիտեն նաև հայտնել էր` Ադրբեջանի հրետակոծությունների արդյունքում վնասվել է 55 բնակելի տուն։

Լրահոս
0