Երևան–Մոսկվա չվերթ. Հայաստանից Ռուսաստան են վերադարձել ևս 112 քաղաքացի

© Photo : press office of the Embassy of RF in RAСпециальным рейсом из Еревана в Россию вернулись 123 российских гражданина (27 апреля 2020). Еревaн
Специальным рейсом из Еревана в Россию вернулись 123 российских гражданина (27 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը հատուկ չվերթի կազմակերպման համար ձեռք է բերել բոլոր անհրաժեշտ համաձայնեցումները։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik.  110-ից ավել ՌԴ քաղաքացի կարողացել է  Երևան–մոսկվա չվերթով Հայաստանից Ռուսաստան վերադառնալ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը։

Самолет авиакомпании Red Wings в аэропорту Звартноц - Sputnik Արմենիա
Մոսկվայից դեպի Երևան ու Գյումրի չարտերային չվերթեր կլինեն

Նշվում է, որ Երևան–Մոսկվա–Երևան երթուղով Հայաստանի քաղաքացիների համար «Արմենիա» ավիաընկերության կողմից նախապատրաստվող հատուկ չվերթի մասին տեղեկությունը ստանալուց հետո դեսպանատունը մշակել է ՌԴ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար տվյալ չվերթի օգտագործման հնարավորությունը։

«Ռուսաստանի մարզային իշխանությունների, նախարարությունների և գերատեսչությունների, ինչպես նաև ՌԴ կառավարությանը կից օպերատիվ շտաբի հետ ձեռք է բերվել անհրաժեշտ պայմանավորվածություն։ Արդյունքում ուրախ ենք հայտնել, որ օգոստոսի 1-ին նշված չվերթով տուն է կարողացել վերադառնալ ևս 112 ռուսաստանցի», – նշված է դիվանագիտական առաքելության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ։

Երևան-Մոսկվա երկու չվերթ․ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը մանրամասներ է ներկայացրել

Դեսպանատան տվյալներով` ընդհանուր առմամբ Հայաստանից համալիր աշխատանքի արդյունքում ՌԴ 3396 քաղաքացի է դուրս բերվել։

Ռուսաստանցիներին տուն վերադարձնելուն ուղղված կազմակերպչական աշխատանքները շարունակվում են։

Երևան-Միներալնիե Վոդի չվերթ կկայանա․ Ռուսաստանի դեսպանատունը մանրամասներ է հրապարակել

Լրահոս
0