COVID-19-ի նկատմամբ դիմադրողականություն կարող են ունենալ նաև երբեք չվարակված մարդիկ

© Sputnik / Александр Кряжев / Անցնել մեդիապահոցЛаборатория для тестирования на коронавирус
Лаборатория для тестирования на коронавирус  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հետազոտողները առողջ մարդկանց արյան մեջ Т-բջիջներ են հայտնաբերել, որոնք արձագանքում են կորոնավիրուսային վարակին։ Ընդ որում՝ նախկինում այդ մարդիկ COVID-19-ով չեն վարակվել։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Մարդիկ, որոնք երբևէ կորոնավիրուսով չեն վարակվել, կարող են COVID-19-ի նկատմամբ ունենալ բջջային դիմադրողականություն։ EVO-RUS.COM կայքը հայտնում է, որ նման եզրահանգման են եկել գերմանացի գիտնականները։

Лаборатория для проведения тестов на антитела к коронавирусу в Республиканском центре профилактики СПИДа - Sputnik Արմենիա
Հայտնի է, թե երբ կսկսվի Covid 19-ի դեմ ռուսական պատվաստանյութի արտադրությունը

Նրանք առողջ մարդկանց արյան մեջ Т-բջիջներ են հայտնաբերել, որոնք արձագանքում են կորոնավիրուսային վարակին։ Ընդ որում՝ նախկինում այդ մարդիկ կորոնավիրուսով չեն վարակվել։ Հետազոտված 68 կամավորներից 28-ի մոտ հայտնաբերվել են Т-բջիջներ։

Հաստատված վիրուսով պացիենտների Т-հելփերները ճանաչել են SARS-CoV-2-ը։ Առողջ մարդկանց մոտ դիմադրողականությունը ակտիվանում է որոշակի հատվածներում, որոնք հատուկ են «սովորական մրսածության» վիրուսներին։

Կորոնավիրուսի հրաշքը. կեսդարյա բաժանումից հետո ԱՄՆ-ում քույրերը գտել են միմյանց

Լրահոս
0