Forbes-ը հրապարակել է ամենաշատ եկամուտ ունեցող ռուսաստանցի աստղերի ցանկը

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել ֆոտոբանկЛидер группы "Ленинград" Сергей Шнуров
Лидер группы Ленинград Сергей Шнуров  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Այս վարկանիշային ցուցակում ամենացածր եկամուտ ունեցող աստղը 3,1 միլիոն դոլար է վաստակում, ամենաբարձրը՝ 8,8 միլիոն։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. «Լենինգրադ» ռոք խմբի առաջնորդ, հայտնի երաժիշտ Սերգեյ Շնուրովը գլխավորում է ամենաշատ եկամուտ ունեցող 20 աստղերի վարկանիշային աղյուսակը, որը կազմել է Forbes ամսագիրը։

Карен Хачанов (Россия) - Sputnik Արմենիա
Հայեր էլ կան. Forbes-ն առանձնացրել է ռուսաստանաբնակ 40 ամենահաջողակ աստղերին

Ամսագիրը Շնուրովի եկամուտը գնահատել է 8,8 միլիոն դոլար։ Ամսագրում նրան անվանել են «օլիգարխ», քանի որ Շնուրովն իր խմբի հետ մասնավոր համերգի կամ կորպորատիվ երեկույթի ընթացքում միջինը 150 հազար դոլար է վաստակում։ Ի դեպ, նման ելույթներ բավականին հաճախ են լինում։  

Երկրորդ տեղում երգիչ Եգոր Կրիդն է, որը 6,9 միլիոն դոլար է վաստակում։ Նրան հաջորդում են Դիմա Բիլանը՝ 6,8 միլիոն դոլարով, ապա ռեփեր Բաստան(Վալիսլի Վակուլենկո)՝ 6,6 միլիոն դոլարով։ Առաջատար հնգյակը եզրափակում է ռուսական էստրադայի արքա Ֆիլիպ Կիրկորովը, որը վաստակում է ճիշտ այնքան, որքան Բաստան՝ 6,6 միլիոն դոլար։

Հայ փախստականների թոռը. Forbes–ն Ալեքսիս Օհանյանի գործունեության մասին հոդված է հրապարակել

Վարկանիշային ցուցակի վերջին երեք հորիզոնականը զբաղեցնում են երգիծաբան ու հաղորդավար Մաքսիմ Գալկինը, որը վաստակում է 3,4 միլիոն, Վալերի Մելաձեն՝ 3,2 միլիոն դոլարով և երգչուհի Zivert-ը (Յուլիա Զիվերտ), որի եկամուտը 3,1 միլիոն դոլար է կազմում։

Ամենահարուստները. Քարդաշյանի քույրն ու ամուսինը գլխավորել են «փողոտ» աստղերի վարկանիշը

Ամսագիրը հաշվել է 2019 թվականի մայիսի 1-ից 2020 թվականի մայիսի 30-ն ընկած  ժամանակահատվածում վաստակած գումարը՝ հաշվի առնելով մեկուկես ամսվա պարապուրդը։ Հաշվարկի մեջ ներառվել է հոնորարային վճարումների ամբողջ ծավալը՝ հաշվի չառնելով, որ այդ գումարը բաշխվում է աստղի ու նրա երաժիշտների, պրոդյուսերների, գործակալների, իրավաբանների ու թիմի մյուս անդամների միջև։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала